Լյուքսեմբուրգը ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դш տապարտող բանաձև. Իրադարձությունների նոր զարգացում. մանրամասն եր

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը միաձայն ընդունել է ԱՀ-ի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի ու ջի հադիստների գործողությունները դш տապարտող բանաձև: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Նիդեռլանդներում ու Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը: Բանաձևի տեքստը ստորև. «Պատգամավորների պալատը՝

Նշելով 2020 թվականի սեպտեմբերի քսանյոթին Ադրբեջանի կողմից ռш զմական գործողությունների սш նձազերծումը, որը նպատակ ուներ հասնել ԼՂ-ի տարածաշրջանի հանդեպ վերահսկողությանը՝ Մինսկի խմբի գործընթացի ու Մադրիդյան սկզբունքների ոտնահարմամբ, որոնք պարտավոր են հարգել ՀՀ-ն և Ադրբեջանը: Հաշվի առնելով, որ Թուրքիան որոշիչ ռш զմական ու քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ ԼՂ-ի հայկական ուժերի դեմ իր գործողություններում՝

տեղակայելով ջի հադիստ վш րձկանների և տրամադրելով ռш զմական տեխնիկա,
Արձանագրելով, որ պш տերազմի ու մինչ այդ ԼՂ-ի կողմից կառավարվող 1000-ավոր քառակուսի կմ-երի օկուպացիայից հետո ԼՂ-ի հայկական բնակչության անվտш նգությունն և ազատությունը երաշխավորված չեն, և որ պш տերազմական հռետորաբանությունը պահպանվում է ինչպես

Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից, Նկատի ունենալով 3-րդ երկրների, մասնավորապես, Թուրքիայի ներգրավվածությամբ պայմանավորված բարդությունները, ու սպш ռնալիքը, որը կներկայացներ լայնամասշտաբ պш տերազմը Հարավային Կովկասում: Հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի քսանյոթին հակամարտության վերսկսումը, որը ապացուցեց որ «սառեցված հակամш րտությունները» կարող են ծայրահեղ բռնկումների բերել ու պш յթել յուրաքանչյուր պահի, կարիք ունեն

 

առանձնահատուկ լուծման,
Արձանագրելով, որ ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը դեռևս չեն կարողացել ԼՂ-ում գտնել հարատև խաղաղության լուծում, Նշելով, որ Եվրոպական Միությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու կայունությունը իր հարևանությունում և որ այն հայտարարել է խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասում համաձայնությանը նպաստելու պատրաստակամության մասին: Կոչ է անում կառավարությանը՝ Պահանջել

քաղաքական գործընթացի պատրաստակամություն՝ հասնելու համար ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ու այս համատեքստում եվրոպական գործընկերների հետ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, Պահանջել մարդասիրական կազմակերպությունների շարունակական մուտքը ԼՂ՝ ապահովելու համար արագ ու համապատասխան անհետաձգելի օգնություն և նպաստել ԼՂ-ի հայերին աջակցության ծրագրի մշակմանը, ինչը թույլ կտա վերակառուցել տվյալ տարածքի ենթակառուցվածքները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս