Բասկերի երկրի Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդն իր համերաշխությունն է հայտնել Արցախին

Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան, հայտնել է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Քաղաքային խորհրդի հայտարարությունը վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»,- ասված է դեսպանության գրառման մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս