Սարդարապատցի եղբայրները նույն օրը մեկ տարվա տարբերությամբ զորшկոչվեցին բանակ, և հոկտեմբերի 18-ին զոհվեցին նույն դիրքում

Դավիթ և Սպարտակ Մարտիրոսյանները Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից են։ Սպարտակը հետախույզ էր, իսկ Դավիթը` տանկիստ։

Եղբայրները մեկ տարվա տարբերությամբ նույն օրը` հուլիսի 9-ին, զորшկոչվել են Հայոց ազգային բանակ, ու զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին։ Վերջին անգամ տղաների հետ խոսել են հոկտեմբերի 16-ին։

Տղաների մայրը ամիսներ առաջ էր մահացել։ Ընտանիքի հայրը, տատն ու պապը իրենց տեղը չեն գտնում, չգիտեն՝ ինչպես պիտի շարունակեն ապրել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս