Ստոլտենբերգ. Ռուսաստանն իրավունք չունի միջшմտել ՆԱՏՕ-ին այլ երկրների անդամակցությանը»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանն իրավունք չունի միջամտել այլ երկրների ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Մամլո ասուլիսում, Յենս Ստոլտենբերգն ասել է.«ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը վերաբերում է անդամակցության մտադրություն ունեցող պետություններին, իսկ Ռուսաստանն իրավունք չունի խառնվել այս գործընթացին կամ ընդ դիմանալ դրան»:

Ստոլտենբերգը հերքել է այն հարցը, որ ՆԱՏՕ-ի դաշինքի ընդլայնումը հանգեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վшտթшրшցմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն նշել է, որ սխալ է խոսել դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին, քանի որ այդ երկրները ժողովրդավարական ճանապարհով իրենք են որոշել անդամակցել ՆԱՏՕ-ին:

«Վրաստանը և Ուկրաինան համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին: Այս երկու երկրներն արդեն հայտնել են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ցանկությունը, իսկ Ռուսաստանը չի կարող ար գելք հանդիսանալ այդ ճանապարհին»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս