Ղարաբաղի հրшդшդարի դիտարկման կենտրոնն առաջիկա 14 օրվա ընթացքում կսկսի իր աշխատանքը
Ադրբեջանի նախագահը հայտարարել է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հրшդшդարի դիտարկման կենտրոնի աշխատանքի մեկնարկի մասին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հրադադարի դիտարկման կենտրոնը պետք է ավելի շուտ սկսի աշխատանքը, քանի որ չնայած պшտերшզմի ավարտից երկու ամիս է անցել, սակայն սպառնալիքները շարունակում են գոյություն ունենալ:
Ալիևը հավելել է, որ հայ զինծառայողները երբեմն խախտել են հրադադարի պայմանագիրը, որի արդյունքում ադրբեջանական բանակը զո հեր է ունեցել:
Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ Անկարան ու Բաքուն համագործակցում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի հաստատման հարցում: