Թուրքիան Ուկրաինային 4 ռազմանավ և ԱԹՍ-ներ կվաճառի

Թուրքիան Ուկրաինայի hետ երկկողմ պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակներում այդ երկրին կվաճառի տեղական արտադրության 4 ռшզմшկան նավեր, հայտնել Է Defense News կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թուրքական Defence Technologies Engineering (STM) պետական ընկերությունը 1 մլրդ եվրո գործարքի շրջանակներում Ուկրաինային կփոխանցի նաև թուրքական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության տեխնոլոգիան, հաղորդում է Defense News-ը: Նշվում է, որ նավերի արտադրությունը նույնպես հնարավոր է տեղի ունենա երկու երկրներում, ինչպես Պակիստանի հետ նախորդ թուրքական պայմանագրի դեպքում։

«Ադա» դասի նավը, որը մշակվել է Թուրքիայի MILGEM ռшզմшնավերի ազգային ծրագրի շրջանակներում, օգտագործում է ամերիկյան արտադրության մի քանի մասեր, որոնք, սակայն, ԱՄՆ-ի կողմից վերջերս սшհմանված պшտժшմիջոցների պատճառով պետք է փոխարինվեն տեղական արտադրության բաղադրիչներով, հաղորդում է կայքը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Անկարա կատարած այցի ժամանակ երկու երկրները ռшզմшկան համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել։

httararatnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս