Ընտրությունները դիտարկում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց. ՀՀ վարչապետ

Եթե խորհրդարանական ընդ դիմադիրներն ընդունեն իշխանության առաջարկը, ապա այս տարի հնարավոր կլինի կազմակերպել արտահերթ ընտրություններ՝ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով Արման Բաբաջանյանի հարցին։ Փաշինյանը տեղեկացրեց՝ հրավերն արդեն արել է, առաջիկա օրերին էլ հանդիպելու է խորհրդարանական ու ժերի ղեկավարներին, հույս ունի, որ համաձայնություն ձեռք կբերեն։

Խորհրդարանական ու արտախորհրդարանական ու ժերն արտահերթը պետք է դիտարկեն որպես հանրային համերաշխությունը վերականգելու միջոց։ Իսկ կառավարությունն ու քաղաքական ու ժերը լինեն երաշխավորը, որ դրանք կանցնեն ազատ, արդար ու օրինական պայմաններում՝ ընդգեց վարչապետը։ Խոսելով կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու իր հայտարարությունից՝ ասաց՝ դա կորոշվի հանրային քննարկման արդյունքում, մայր օրենքի փոփոխությունը չի կարող լինել ի հեճուկս, այն պետք է համաձայնեցնել բոլորի հետ։

Մարտի 1-ի հանրահավաքում վարչապետի ելույթի մասին սա միակ հարցը չէր։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը պահ անջեց ապացույցներ ներկայացնել, որ Գլխավոր շտաբի պետը փետրվարի 25-ի հայտարարությունն արել ու վարչապետի հրա ժարականը պահանջել է Սերժ Սարգսյանի հրա մանով, ինչպես ասում էր Փաշինյանը։ Արձագանքի համար ամբիոնին փոխվարչապետը մոտեցավ՝ շեշ տեց՝ ի գիտություն ընդունեք արդեն ասվածը ու եթե հարկ լինի հավելյալ պարզաբանել, վարչապետը դրան կանդրադառնա։

Գլխավոր շտաբի հայտարարությունից էլ մեջբերում արեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորԱնի Սամսոնյանը, շեշտ ելով՝ ոչ թե հրա ժարականի պա հանջը, այլ դրան նախորդող ձևակերպումները, որ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ: Հարցին փոխվարչապետն արձագանեց՝ նկատեց՝ սա խնդրահարույց հայտարարություն է, առաջինը սահ մանադրության տեսանկյունից, որի 14-րդ հոդվածով Զինված ու ժերը պա րտավոր են պահպահել քաղաքական զսպ վածություն։

«Լուսավոր Հայաստանն» այսօր գրեթե ողջ կազմով էր հերթագրվել։ Արկադի Խաչատրյանն էլ «Իսկանդերի» թեման հիշեց, վարչապետի հարցազրույցը, որ այն պա յթել է միայն 10 տոկոսով։ Չէի՞ք կանխատեսում, որ այդ հայտարարությունը Մոսկվայում նման վրդո վմունք կառաջացներ՝ հարցրեց պատգամավորը։

Տարոն Սիմոնյանն էլ սահ մանային հարցերին վերաբերող փաստաթղթից խոսեց, որ դեռ դեկտեմբերին հրապարակվել էր համացանցում։ Արդյո՞ք պաշտոնական Երևանը դրել է իր ստորագրությունը նման փաստաթղթի տակ՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։ Ավինյանն արձագանքեց՝ Սյունիքի մարզի ճանապարհներին վերաբերող հայտարարություն ՊՆ տարածել էր դեկտեմբերի 19-ին, բացատրել, թե ճանապարհի որ կողմում ում զոր քերն են տեղակայվում, ինչ կարիք կա թեման անընդհատ քննարկել։

Արտաքին գործերի նախարարն էլ անդրադարձավ Ալիևի՝ վերջերս արած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ ռազ մագերիներին ու պատերազմից հետո Խծաբերդում գերե վարվածներն «ահա բեկիչ դիվ երսանտներ» են։ Այվազյանը շեշտեց՝ հումանիտար հարցի քաղաքականացումն անընդունելի է։

Նախարար Արշակյանն էլ հերթական անգամ հերքեց այն կարծիքը, թե Աբու Դաբիի ռա զմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի տաղավարը դատարկ է եղել, երկիրն էլ պատշաճ չի ներկայացվել։ 4 տասնյակից ավելի ռազմ արդյունաբերողներ են հանդես եկել այնտեղ՝ ասաց ոլորտային նախարարն ու նշեց, որ ծառայողական քննություն է սկսվել՝ պարզելու խնդ իրների պատճառը։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավորի հարցին ի պատասխան էլ փոխվարչապետ Ավինյանն անդրադարձավ օրերս կոր ած ինքնաթիռի ճակատագրին։ Ընկերությունը դիմել է քաղավիացիայի կոմիտե, որ թույլտվություն ստանա 1 դատարկ թռիչք իրականացնել էստոնիայից Ուկրանիա։ Բայց, ըստ Ավինյանի, ինքնաթիռը խախ տել է նախապես ստացած թռիչքի ուղղության թույլտվությունը, նախ դեպի Վառնա է թռչել, հետո ուղղություն վերցրել դեպի Շարժա, ու դեռ չպարզված հանգամանքերում վայրէջք կատարել Իրանի «Մեյրաբադ» օդանավակայանում։

Ավինյանը տեղեկացրեց՝ հենց այս պահին ընթանում են բանակցություններ, որ օդանավն այսօր վերադառնա Երևան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս