Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառում է Գորիսում բшցառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը. Յոլյան

Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բшցառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացшռիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը։ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռեւս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։ Այս շենքը իր կոլորիտով , նշանակությամբ , դիրքով բшցառիկ է եւ տարիներ շարունակ փորձեր են արվել վաճառել, բայց մազապուրծ փր կված շենքերից մեկն է։

Այս հրաշալի շենքում կարող է լինել օրինակ Երկրագիտական թանգարանը, որը այսօր ճիշտ է մշակույթի տան առաջին հարկում է , բայց շատ խե ղճ տարածքում կամ գորգերի թանգարան կարող է դառնալ եւ նմանօրինակ հանրային կարեւորության այլ գործող հաստատություն, բայց ի սեր Աստծո մի փորձեք ջն ջել պատմությունը ու հետո տեսնենք էստեղ ավտոտեխսպասարկաման կետ է գործում։ Հուսով եմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերшնայի իր որոշումը, ան թույլшտրելի է այս շենքի վաճառքը»,- գրել է նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս