ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ շտաբի ղեկավարը հայտարարել է Ուկրաինայում ռուսական հարձակման հնարավոր նոր մեկնարկի մասին։
Գեներալ Մարկ Միլիի խոսքով, ով միացյալ շտաբի պետն է, ռուսական զորքերի դուրսբերումը Դնեպրի ձախ ափ ցույց է տալիս, որ ռուսական կողմին անհրաժեշտ է վերախմբավորել ուժերը։ Դա կարող է նշանակել ռազմաճակատի գրեթե ցանկացած ուղղությամբ ռուսական նոր լայնածավալ հարձակման։
Միացյալ շտաբի պետ Մարկ Միլին նշում է, որ ռուսական բանակի մեծաքանակ ուժերը, որոնք ազատ են արձակվել, բավականին լուրջ վտ-шնգ են ներկայացնում։ Այնուամենայնիվ, ըստ Միլիի, վերակազմավորումը կտևի մի քանի ամիս, և, հետևաբար, մոտ ապագայում ռուսական լայնածավալ հարձակման սպասել պետք չէ , եթե դա իսկապես տեղի ունենա, ապա միայն գարնանը:
«Ուկրաինան և Ռուսաստանը կանգնած են ռազմական գործողությունների պոտենցիալ ձմեռային հանգստության առջև, որը, փորձագետների կարծիքով, կարող է բանակցությունների հնարավորություն ընձեռել»
Այս պահին Խերսոնի շրջանում պш-յթեցվել են Դնեպրի բոլոր կամուրջները, ինչը թույլ չի տալիս հարձակում կազմակերպել Խերսոնի և շրջանի աջափնյա հատվածի վրա։