Դոնալդ Թրամփի «տարօրինակ խնդրանքը» Պուտինին . «Հրապարակիր նրա մասին բոլոր փաստաթղթերը» . Պարզվել է ում մասին է խոսքը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմել է տարօրինակ խնդրանքով , որը ոմանց համար զարմանալի է թվում։

Երեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում Թրամփը կոչ է արել Պուտինին հրապարակել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի ընտանիքի վերաբերյալ իր մոտ եղած ցանկացած «վնшuшկшր տեղեկություն»։

Թրամփը պատմել է ԱՄՆ նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի բիզնես գործարքների մասին։ Թրամփը կոչ է արել նախագահ Պուտինին բացահայտել այդ հարցի վերաբերյալ իր ունեցած ցանկացած տեղեկություն։

«Կարծում եմ՝ Պուտինը գիտի դրա պատասխանը»,- ասել է նա՝ նկատի ունենալով Ռուսաստանի հետ Հանթեր Բայդենի հնարավոր գործարքները։

«Կարծում եմ՝ նա պետք է հրապարակի, եւ դուք պետք է իմանաք այդ բոլոր մանրամասները»,- ասել է Թրամփը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս