Հնդկաստանի ԱՅՍ քայլը Հայաստանի հանդեպ աննկարագրելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի համար, ուստի… Փույա Հոսեինի ՍԵՆՍԱՑԻՈՆ գրառումը

Փույա Հոսեինը գրել է.
Հնդկաստանը նախընտրում է ՀՀ-ի միջոցով «Հյուսիս — Հարավ» միջանցքի ուղղությունը դեպի Եվրասիա ու Եվրոպա, շրջանցելով Պակիստանն ու Ադրբեջան: «Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Եվրոպայի հետ կապել ՀՀ-ի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցք». Հայտարարել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան: «Մենք ծրագրում ենք միացնել Իրանի Չաբահար

նավահանգիստն ու Հնդկական օվկիանոսը՝ Եվրասիայի ու Ֆինլանդիայի հետ՝ ՀՀ-ի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Հնդկաստանը ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը», _ հայտնել է դեսպանը: Չաբահար նավահանգիստը ամենամոտիկ ու ամենալավ կապող կետն է Միջին Ասիայի երկրների համար՝ դեպի բաց ծով: Այն հանդիսանում է կարևոր ռш զմավարական

կետ՝ ապրանքների տրանզիտի համար՝ Ասիայից դեպի Եվրոպա: Չաբահարի ստրատեգիական նավահանգիստը Իրանի ամենամեծ ու տարածաշրջանի ամենաառաջնային նավահանգիստն է: Տվյալ նավահանգիստը ունի տարեկան մոտ 8,5 մլն տոննա ապրանքների բեռնման ու բեռնա-թափման ներուժ: Հնարավորություն է ստեղծվել օվկիանոսային նավերի համար մինչև հարյուր

հազար տոննա բեռով մտնել նավահանգիստ: Նաև նախատեսված է Չաբահար նավահանգստում միջազգային օդանավակայան ստեղծել: Նավահանգիստը լիարժեք կգործարկվի ապրիլ կամ մայիս ամիսներին: Չափազանց կարևոր է էն փաստը, որ Չաբահար նավահանգիստը Ամերիկայի կողմից Իրանի դեմ պш տժամիջոցների մեջ ներառված չէ: Չաբահար նավահանգիստը շահագործվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումով, և Իրանի և Հնդկաստանի միջև եղած պայմանագրով տվյալ

նավահանգստի շահագործումը տաս տարով վարձակալությամբ հանձնված է Հնդկաստանին: Եվ հնարավորություն է ընձեռում ապրանքների տրանզիտը իրականացնել տվյալ ուղիներով. Հնդկաստանից՝ Իրանով դեպի Աֆղանստան ու Միջին Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը: Կարևոր եմ համարում նշել, որ Հնդկաստանը ծրագիր ունի «Հյուսիս — Հարավ» ճանապարհի ենթատեքստում զարգացնել Իրանով ու Հայաստանով տրանզիտ ճանապարհները դեպի Եվրոպական և Եվրասիական երկրներ, իսկ հեռանկարում՝ տվյալ ծրագրին կարող է միանալ նաև Չինաստանը: Հաշվի

առնելով Հնդկաստանի ու Պակիստանի միջև եղած հակասությունները, որի պատճառով տվյալ ծրագիրը շրջանցում է Պակիստանը, Հնդկաստանը ուզում է այս ծրագրի կայացման գործում շրջանցել նաև Պակիստանի դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին և Թուրքիային, բացառելու նպատալով այս ծրագրին նրանց կողմից որևիցե հնարավոր խп չընդոտում: Այդ իսկ պատճառով է Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով:
Սա աննկարագրելի մեծ

հնարավորություն է բացում ՀՀ-ի համար՝ նշված հակասությունների և շահերի համընկնման գործընթացում՝ համապատասխան ակտիվություն ցուցաբերել ու դուրս գալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարիներ ի վեր իրեն պարտադրված՝ տարածաշրջանային և միջազգային նախագծերից մեկուսացվելու քաղաքականությունից:

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս