Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում. Դավիթ Տոնոյան

Անհայտ կորած համարվող անձանց ցուցակն ունի նվազման միտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝պատասխանելով «Իմ քայլը»-ից Նազելի Բաղդասարյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվեց անհետ կորածներով, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքներով: Բաղդասարյանի կարծիքով՝ փոխհատուցում ստանալու համար համապատասխան հիմնադրամի շահառու դառնալու գործընթացը բավականին երկարատև է՝ կապված այդ անձանց անհայտ կորած ճանաչելու առիթով:

Դավիթ Տոնոյանը հիշեցրեց, որ ՊՆ-ում ստեղծված է հանձնաժողով, որը շատ սերտ աշխատում է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև արդեն ՌԴ-ի խաղաղապահ կոնտինգենտի հետ: «Լայնածավալ աշխատանքներ են կատարվում նաև ճշգրտման առումով: Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, քանի որ ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ այդ ցուցակներում հայտնվում են բավականին շատ մարդիկ, որոնք ողջ -առողջ են, ուղղակի հաշվառման առումով սխալ է եղել»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով անհայտ կորածների ընտանիքների տրամադրվող սոցիալական երաշխիքների մասին՝ Տոնոյանը նշեց, որ ՊՆ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն կլինեն նաև որոշակի շտկումներ: Նա վստահեցրեց, որ ամեն ինչ ընթացի մեջ է՝ նախարարության ուշադրության ներքո:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս