Փաշինյանը Ալիեւի ելույթի մասին . «Սա աղաղակող ահш բեկչություն է քաղաքացիական բնակչության նկատմամբ»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մեղադրել է Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ ահш-բեկչության մեջ։ Այս մասին Փաշինյանը գրել է Թվիթերում։

Զինվորական համազգեստով եւ զինվորական լսարանի առջեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը նոյեմբերի 8-ին իր սպш-ռնալից եւ шգ-րեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը եւ Հայաստանի այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են, եւ Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Սա աղաղակող ահш-բեկչություն է քաղաքացիական բնակչության նկատմամբ»,- գրել է Փաշինյանը։

Նշենք , որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ գրառում էր կատարել , մասնավորապես ասելով.

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրш-կում է նրանց վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանքնեն իրականացնում։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո սպш-նության փորձի 54 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով սպш-նվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել 16-ը։ Արդյո՞ք սա իրականացումն է ադրբեջանական կողմի այն նարատիվի, ըստ որի «ԼՂ հարցը լուծված է»», – նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս