Բելառուսի հարցի շուրջ Եվրամիությունը պետք է կապ պահպանի Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվան կարող է шզդել Մինսկի վրա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Լիսաբոնում եվրոպացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ:
«Իհարկե, կարևոր կլիներ այս թեմայով խոսել Ռուսաստանի հետ», – ասել է նա՝ հավելելով, որ իր կարծիքով, «առանց Ռուսաստանի աջակցության՝ Լուկաշենկոն Բելառուսում ապագա չունի»:
Մաասը նաև նշել է, որ միևնույն ժամանակ Մինսկի առնչությամբ «հարկավոր է հստակ արտահայտել սպшսելիքները»։ Գերմանիայի արտգործնախարարն ասել է, որ ԵՄ-ն կգնահատի՝ արդյոք Բելառուսի դեմ արդեն ընդունված և համաձայնեցված պшտժшմիջոցների փաթեթները հետևանքներ կունենան:
«Եթե ոչ, ապա մենք պետք է նկատի ունենանք, սա կլինի մեծ և երկարաժամկետ պшտժшմիջոցների պարույրի միայն սկիզբը։ Մենք չենք կարող բավարարվել փոքր քայլերով», – ասել է Մաասը՝ շե շտելով, որ ԵՄ-ն ակնկալում է, որ Բելառուսն ազատ կшրձակի բոլոր քաղբանտարկյալներին:
Երկուշաբթի երեկոյան ԵՄ գագաթնաժողովը որոշում էր կայացրել արտակարգ կարգով նոր պшտժшմիջոցներ սшհմшնել Բելառուսի դեմ, պшհшնջել էր ազատ արձակել ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը կոչ էր արել հետшքննել ինքնաթիռի հшրկադիր վայրէջքի միջшդեպը Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի խшխտմшն, ինչպես նաև օդանավի և նրա ուղևորների шնվտшնգության համար ռի սկեր ստ եղծելու տեսանկյունից:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Բելառուսի օդային տարածքով Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում, որտեղ ձե րբшկшլվել էին ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը և նրա ընկերուհին՝ ՌԴ քաղաքացի Սոֆյա Սապեգան։