Վահան Քերոբյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էկոնոմիկայի նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները և կառավարության կողմից ընդունված առաջնահերթությունները, որի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող նոր տնտեսական քաղաքականությունը այժմ վերջնականացման փուլում է։

Կողմերը քն նարկել են Համաշխարհային բանկի համագործակցությամբ հանրային ներդրումների կառավարման, պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ), ենթակառուցվածքային ծրագրերում իրականացվող համատեղ աշխատանքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի ընթացքը։

Սեբաստիան Մոլինեուսի կողմից առաջարկվել է նախանշել այն ոլորտները, իրավական կարգավորումները, ուղղությունները կամ ծրագրերը, որտեղ Հայաստանին Համաշխարհային բանկը կարող է աջա կցություն ցուց աբերել։

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննա րկումները ջրային ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ուղղություններով՝ համագործակցության նոր համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

Armenpress.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս