Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան պատրաստ են դառնալ ԱՄՆ-ի ռազմական հենքը տարածաշրջանում. EADaily

ԱՄՆ-ն նախատեսում է ռազմական դաշինք կազմել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի միջև: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, հայտարարել է «Молдавский пистон» տելեգրամ-ալիքը՝ հղում անելով լեհական լրատվամիջոցների հաղորդագրությանը, գրում է EADaily լրատվականը:

Տեղեկությունների համաձայն` 3 պետությունների գերատեսչությունների միջև արդեն իսկ խորհրդակցություններ են սկսվել: Այս մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի արտգործնախարարը:

«Ինչ վերաբերում է եռակի դաշինքի գաղափարին, ապա ես այսօր ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինկենին ասել եմ, որ ԱՄՆ-ն կարող է հույս դնել Ուկրաինայի վրա` որպես հուսալի գործընկեր սևծովյան տարածաշրջանում և Կենտրոնական Եվրոպայում: Դրանք այն վայրերն են, որտեղ մենք կարող ենք իրական ներդրում ունենալ:

Վստահեցնում եմ ձեզ, որ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան արդեն ակտիվորեն շարժվում են այս ուղղությամբ»,-ասել է նախարար Դմիտրի Կուլեբան:

Պաշտոնական Քիշնևը դեռ չի մեկնաբանել այս ուղղությամբ իր ծրագրերը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս