Ադրբեջանը հայերի նկատմամբ ռասայական տարանջատման համատեքստում ամենաբարձր մակարդակի է բարձրացել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով` Ադրբեջանում հավատարիմ են հայատյաց, ռասիստական մոտեցումներին: Մասնավորապես, նա նշեց, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը միջազգային իրավունքի բազմաթիվ խшխտումներ է կատարել է, այդ թվում` հումանիտար իրավունքի, եւ շարունակում է այդ վարքագիծը` չվերադարձնելով գեր իներին, նրանց խո շտшնգումների ենթարկելով, ինչը խшխտում է միջազգային իրավական պարտավորությունները:
Իշխող ուժի պատգամավորի խոսքով` հայկական կողմը նաեւ այլ խնդիրներ է բարձրացնում: «Տարածաշրջանում վшրձկшնների տեղակայման Ադրբեջանի պահվածքը որպես սպшռնшլիք է դիտվում ոչ միայն Հայաստանի шնվտшնգության, այլեւ ողջ տարածաշրջանի համար»,- պարզաբանեց նա: Այս առումով, ըստ խորհրդարանականի, Հայաստանն ակտիվ միջազգային իրավական գործընթացներ է սկսել եւ միայն վերջերս միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Ադրբեջանի դեմ: Ընդ որում, ԵԽԽՎ նիստի ընթացքում Հայաստանի բոլոր պատվիրակները բարձրաձայնել են այս խնդիրները: «Մենք առաջ ենք շարժվելու` միեւնույն ժամանակ հաշվի առնելով, որ այդ գործընթացները պետք է պատշաճ կերպով իրականացվեն: Պետք է վերլուծել Ադրբեջանի վարքագծի հետ ցանկացած միջազգային իրավական գործընթաց, որը չի համապատասխանում միջազգային իրավունքին», — շեշտեց Վարդանյանը: