Այսօր մեր հերոսներից ապրելու թույլտվություն ենք հայցում. Շիրակի Ազատամարտիկների պանթեոնում ծաղիկներ են խոնարհվել

Շիրակ գերե զմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում այսօր ծաղիկներ խոնարհվեցին, տերունական աղոթք հնչեց, խնկի բույրն աղոթքի հետ երկինք բարձացավ: «Հայոց բանակի տոնի օրը մեր հերոսներից ապրելու թույլտվություն ենք հայցում, և այն առաքելությունը, որն ունեին իրենք ու իրենց կյանքը նվիրեցին հանուն հայրենիքի, հանուն մեր սերունդների կյանքի, մենք պետք է արժանի լիենենք դրան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Պանթեոնում այսօր, բացի մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաներից, ներկա էին Արցախյան երկու և Ապրիլյան պատերազմների հերոսների ծնողներն ու հարազատները: Բոլորի ասելիքը մեկն էր. «Պայքարել է պետք, իրենց որդիների գործը շարունակողների են ուզում տեսնել»:

«Կոր ուստներն անդառնալի են, այնպես որ մենք այլընտրանք, քան ապրել, ապրեցնելն ու ուժեղանալն է, չունենք: Մեր բանակը մարտունակ է, և այն է՛լ ավելի պետք է հզորանա, որպեսզի հետագա մարտшհրավերները է՛լ ավելի կանխատեսելի լինեն և ավելի հեշտ հաղթահարելի:

Հայ զինվորի կատարածն անգնահատելի է: Չկա այնպիսի գնահատական, ոչ մի գիտական ու բարոյական հարթակում, որ հնարավոր լինի հայ քաջորդիների սխրանքը գնահատել»,- նշեց Շիրակի մարզպետը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս