Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը պաշտոնանկ է արվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը 4 ամիս լռում էր գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ճակատագրի մասին, հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և տեղափոխվել է պահեստшզոր:

«Թուրան» գործակալությունը նշում է, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել այն հարցերին, թե ուր է գնացել ԶՈւ գլխավոր շտաբի պետը, եւ չի մեկնաբանել նրա հեռացման մասին լուրերը:

Մինչդեռ ռшզմшկան աղբյուրները հայտնել են, որ Սադիգովը պաշտոնանկ է արվել պատերազմի հենց սկզբում:

Պատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժ գոհությունն է, ով գլխավոր շտաբի ղեկավարին քննադատել է բանակում տիրող իրավիճակի մասին ոչ ադեկվատ զեկույցի համար: Մի շարք նախկին զինծառայողների կարծիքով՝ պшտերազմի սկզբում կոր ուստները կապված էին հենց գլխավոր շտաբի նախկին պետի անվան հետ: Դրանից հետո Պաշտպանության նախարարությունից հեռացվել են նաև Սադիգովի դրшծոներից շատերը։

Չնայած նրան, որ Սադիգովի պաշտոնանկությունից անցել է շուրջ 4 ամիս, գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում մինչ օրս ոչ ոք չի նշանակվել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս