Բայդենը քննшդшտել է Թրամփին՝ աջակցության փաթեթի նախագիծը չստորագրելու կապակցությամբ

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել ավելի քան տասը միլիոն ամերիկացիների գործազրկության ապահովագրությունը չեղարկվելու և անօթևան դառնալու կապակցությամբ և Թրամփին կոչ է արել ստորագրել ընտանիքներին աջակցելու 900 մլրդ. դոլարի օրինագիծը:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բայդենի հաղորդագրության մեջ ասված է.«Ս. Ծնունդից մեկ օր է անցել և միլիոնավոր ամոերիկացիներ չգիտեն, թե արդյոք կարո՞ղ են հոգալ իրենց ընտանիքի ծախսերը: Որովհետև Թրամփը խուսափում է ստորագրել Կոնգրեսի երկու կուսակցությունների կողմից հաստատված տնտեսական օրինագիծը»:

Նշելով, որ այդ անպատասխանատվությունը ավերիչ հետևանքներ է ունենալու, Բայդենը նշել է, որ այսօր ավելի քան 10 միլիոն ամերիկացիներ զրկվում են գործազրկության ապահովագրությունից: Ընդամենը մի քանի օր հետո, սպառվելու է պետական բյուջեն և փրկարար ուժերն ու ռազմական թոշակառուները խնդրի առջև են հայտնվելու:

Քննադատելով Դոնալդ Թրամփի աշխատանքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահը հայտարարել է. «Մինչ նախագահը գոլֆ է խաղում, ավելի քան 10 միլիոն ամերիկացիներ կանգնած են գործազրկության ապահովագրությունը կորցնելու եզրին, իսկ նահանգները չունեն պատվաստանյութերի ձեռքբերման բյուջե, վարձակալների ժամկետը լրանում է  ու նրանք գումար չունեն վճարելու համար, մեծ թվով ընտանիքներ սոված են»:

Շիֆը հավելել է. «Արդյոք նա (Թրամփը) գիտի՞ դա: Արդյոք այս խնդիրը նրա համար կարևո՞ր է:  Իջեք գոլֆի խաղադաշտից և ստորագրեք օրինագիծը (կորոնավիրուսային պայմաններում բնակիչներին տրամադրվող աջակցության փաթեթի վերաբերյալ)»:

Թրամփն այդ ֆինանսական աջակցության օրինագիծը չստորագրելու դեպքում, ավելի քան 10 միլիոն ամերիկացիներ կզրկվեն գործազրկության ապահովագրությունից:

parstoday.com

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս