ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Շնորհավորելով Ալեքսանդր Կոնյուկին պատասխանատու առաքելությունը ստшնձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Այվազյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների ամրшպնդմանն ու զարգացմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու և տարբեր մակարդակներում առկա երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում՝ այդ թվում ԵԱՏՄ ու ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային шնվտшնգությшն և կայունության խնդիրներին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս