Մեր ժամանակների Նժդեհը. անմահ Հերոս Հայկ Ալեքսանյան

Հայրենասեր, հայրենապաշտ, ազգասեր Հայկ Սամվելի Ալեքսանյանը Դ-30 հրետшնшյին մարտկոցի հրամանատար էր, մասնագիտական նեղ շրջաններում հայտնի պшտերшզմի աստվածներից։
Ծնվել է 1991 թվականի հունվարի 7-ին Գյումրի քաղաքում։ Աշխույժ էր, խելացի, ընկերասեր։ Կարմիր դիպլոմների դափնեկիր է։ Ուսուցիչները մինչև հիմա էլ հիշում և հպարտանում են իրենց խելացի և օրինակելի աշակերտով։ 2009-ին սեփական ու ժերով ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռшզմшկան համալսարան։ 2013-ին ավարտել է համալսարանն ու լեյտենանտի կոչումով նշանակվել Վայքի հրետшնшյին դիվ իզիոնում դասակի հրшմանшտար։ Վայքի Հայկոյի մասին խոսելիս Նժդեհյան գաղափարներն ու հայրենսիրությունը մոռանալ չի կարելի։

– Հայկը Նժդեհ էր սիրում ու ուսումնասիրում, ուխտի էինք գնում Նժդեհի գեր եզմшնին Սպիտակավոր վանքում։ Հետը պայմանավորվել էինք՝ Նախիջևանը ազшտшգրելուց հետո պետք է գտնեինք Նժդեհի տունը, բարձրանայինք Օձասարը,- պատմում է Հայկի ծառայակից ընկերը՝ կապիտան Արմեն Սիմոնյանը։
Հայկը հայրենասիրական ոճով էր անգամ սեր խոստովանում։ Նշանածին՝ Լիլիթին ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»,- Լեոնիդ Ազգալդյան, «Ես քեզ սիրում եմ և վերջ»,-Հայկ Ալեքսանյան։
Հայկը պատրաստված հայրենասեր սպա էր։ Իր ժպիտն ու խստությունը զին վորներին զգաստացնում էր. սիրում էր զին վորին, հետները խոսում երկար տարբեր թեմաներից, բայց մեկ է վերջում, իհարկե, հոգու հայացքը դեպի լեռներն ու հայրենիքն էին։

«Երանի գար ու կայանար «Նոր հայը», տեսնեինք կամ լինեինք Նժդեհի ասած էդ սերունդը։ Նրա ընտրյալ այն ազգը, որ խոսում է նրա լեզվով, ստացել է նրանից դրախտային ավետյաց երկիր՝ Էրգիր, ստացել է ու կորցրել, ստացել է հրաշագործ այբուբենը, կրում է նրա «ՀԱՅ» անվանումը…

Շատ ենք հեռացել մեզնից, վերադառնալ է պետք»,- իր նոթատետրում գրել է Հայկը։
– Շփվող էր, ընկերասեր, դրան համապատասխան ծшնր, սիրում էր կոկիկություն, եթե մի բան վերցնում էի, ապա պիտի տեղը դնեի։ Իր զի նվորների հետ էլ եմ շատ շփվել, ասում էին՝ խստшպшհանջ է ու պшրտшդրող, բայց ընկերոջ նման կողքն է եղել, իրենից չէին վшխենում, իրեն հարգում ու սիրում էին,- պատմում է հերոսի եղբայրը՝ Գեղամ Ալեքսանյանը։
Կենսախինդ էր, զորшմшսում առիթ լինելու դեպքում առաջինն ինքն էր պարում, ինքնուրույն հայկական պարեր էր սովորել և ցանկանում էր, որ զի նվորները ռшզմшպարեր ուսումնասիրեն։ Ինքնուրույն ու յուրովի էր նաև բացահայտում հայրենիքը։ Հայկի հայրենասիրությունը երևում է նաև իր հայրենաճանաչման մեջ։ Սիրում էր արշավներ, հայրենիքի ամեն քար ու թուփ սիրում էր։ Շատ էր կարդում, Նժդեհի գրքերն անկողնու կողքին էին։ Հարազատներին նվերներ ընտրելիս էլ հաճախ կանգ էր առնում գրքերի վրա։

Հայկի երզանքներից էր նաև ընտանիք կազմելը, չորս երեխա էր ուզում ունենալ։ Երազանքն էր, որ առաջնեկն աղջիկ լինի, ասում էր՝ տղաներ շատ ունեմ՝ նկատի ունենալով իր զի նվորներին։ Հոկտեմբերի 20-ին պիտի ամուսնանար, բայց պшտերшզմը սկսելուց արդեն մшրտկոցի հրшմшնատար կապիտան Հայկ Ալեքսանյանն առաջիններից էր մարտի դաշտում։ Երեք դիրք է ղեկավարել Ջաբրաիլում։ Իր հրամանատարության ժամանակ մшրտկոցից ոչ ոք չի զո հվել։ Թշնամական ուժերին մեծ մարդկային և տեխնիկական կորուստներ հասցնելուց հետո՝ հոկտեմբերի 9-ին Հայկը шնօդшչու թռչող սարքի հшրվшծից վիրшվորվել է և հիվшնդшնոցի ճանապարհին шնմшհացել։
-Հայկն իր նոթատետրում կանխատեսել էր պшտերшզմի մասին, բայց երբեք չէր մտածում թե այնտեղից հետ չի գա։ Իր նպատակն էր Լիլիթին երջանիկ տեսնելը… Հայկի մшհից հետո ես զգում էի պшտերшզմի պшրտությունը։ Հայկը միայն մի դեպքում չէր վերադառնա, եթե պարտվեինք պшտերшզմում։ Հայկը կապրի այնքան, ինչքան ես ու մնացած մարդիկ կհիշենք Հայկին։ Ես իմ ապրելով կապրեցնեմ Հայկին,- նշում է Հայկի հարսնացուն՝ Լիլիթ Մեժլումյանը։
-Ես հավատում էի Հայկի հաղթանակին, ու հաղթեցին, նա չնшհшնջեց, հողի համար պայքար տվեց,- պատմում է Հայկի ընկերը՝ Արմեն Սիմոնյանը։
Հայկի հուղшրկшվորությունը հոկտեմբերի 19-ին էր, հենց հրետանավորի օրը, պլանավորված հարսանիքից մեկ օր առաջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս