Թուրքիայի հյուրանոցների մեծամասնությունը չի հրաժարվելու ամանորյա ծրագրերից

Թուրքիայի հյուրանոցների մեծամասնությունը որոշել Է չհրաժարվել ամանորյա ժամանցային ծրագրերից, չնայած տեղական իշխանությունների կողմից համապատասխան արգելքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TourDom.ru-ն:

Նախօրյակին Թուրքիայի ՆԳ նախարարությունը հրապարակել Է շրջաբերական, որը կանոնակարգում Է հյուրանոցների աշխատանքը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 4-ը: Փաստաթղթի համաձայն, արգելված են գալա-ընթրիքները, դիսկոտեկները, շոուները, դիջեյների ելույթները, ինչպես նաեւ նմանատիպ միջոցառումների գովազդը: Ժամը 22:00-ից հետո անհրաժեշտ Է անջատել ամբողջ երաժշտությունը հյուրանոցների տարածքում:

Հանձնարարվում Է նաեւ թույլ չտալ մարդկանց կուտակումներ:

Շրջաբերականը խախտելու համար համալիրների ադմինիստրացիայի ծառայողներին սպшռնում են ոչ միայն տուգանքներ, այլ նաեւ քրեական պատասխանատվություն:

Առանձին տուրիստական գործակալների խոսքով, որոնք այժմ հանգստանում են Թուրքիայում, իշխանությունները գաղտնի կերպով նույնիսկ արգելել են զբոսաշրջիկներին ալկոհոլ լցնել բարերում եւ ռեստորաններում: Ուստի Ամանորի տոնակատարության հարցը սուր Է դրված:

Այդուհանդերձ, Անթալիայից տուրիստական գործակալության սեփականատեր Մարիա Շեքերի խոսքով՝ որոշումը հրապարակելուց հետո տոնական միջոցառումներից հրաժարվել են առանձին հաստատություններ. հյուրանոցի տերերը չեն ցանկանում վերադարձնել վաստակած փողերը:

Այնուամենայնիվ, երեկոների ծրագիրը ստիպված են եղել վերափոխել: Մասնավորապես, գալա-ընթրիքները չեղարկվել են ամենուրեք: Օրինակ, Անթալիայի խոշորագույն հյուրանոցներից մեկը, որպեսզի չհակասի կանոններին, այն անվանել Է շվեդական սեղան, իսկ անցկացման վայրն առանձին խնջույքի սրահից տեղափոխել Է համալիրի ռեստորան:

Ժամը 21:00-ից հետո երաժշտությունն անջատել նույնպես չի պատրաստվում, պարզապես սրահում աշխատելու կմնան երաժիշտները, որոնք առանց այդ Էլ այցելուների համար նվագում են ուտելու ժամանակ:

Հյուրանոցների ցանցի վաճառքների գծով տնօրեն Սամի Յըլմազի խոսքով՝ հայտարարված միջոցառումները լրիվ ծավալով կկայանան գործնականում բոլոր օբյեկտներում, սակայն դրանց ավարտվելու ժամանակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշելու Է հյուրանոցի ադմինիստրացիան: Հյուրանոցներում ջանալու են փոխզիջում գտնել շրջաբերականի կատարման եւ հյուրերի հետաքրքրությունների միջեւ»,-պատմել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս