«Ներողություն խնդրելու բան չկա. դե, ում հետ չի պատահում». Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը արձագանքել է իր օգնական Ապտա Ալաուդինովի հրապարակած տեսանյութին՝ Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինվորների մասին։ Այս մասին նա գրել է Telegram-յան իր ալիքում:

Հիշեցնենք` Ալաուդինովը ցույց էր տվել գերի ուկրաինացիներին, որոնցից մեկի դեմքին վնասվածքների հետքեր, կապտուկներ են եղել: Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ Ալաուդինովը չպետք է ներողություն խնդրի բանտարկյալների վնասվածքների համար, քանի որ բոլորը գիտեն, որ դա, իբր, դժբախտ պատահար է։«Ինչ վերաբերում է կապտուկներին, Ապտի, ներողություն խնդրելու բան չկա։ Բոլորս էլ գիտենք, որ բանտարկյալն ինքն է ստացել երկու կապտուկ՝ պատահաբար ոտք դնելով փոցխին ճիշտ այն պահին, երբ դուրս էր գալիս շրջափակված շենքից։ Դե, ում հետ չի պատահում: Մինչև հարսանիք կանցնի»,- գրել է Կադիրովը։

Վերջինս նաև գրել է, որ գլխավորն այն է, որ բանտարկյալը ողջ է։ Կադիրովի խոսքով` Ուկրաինայի զինված ուժերի բոլոր զինվորները կգերադասեն կապտուկներ ստանալ, քան փամփուշտներ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս