Ռուսական «Կինժալ» հրթիռը գրեթե անկասելի է․ Բայդեն

Ռուսաստանի «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, որն առաջին անգամ օգտագործվել է Ուկրաինայում մարտերում, գործնականում անկասելի է: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում գերձայնային հրթիռը Իվանո-Ֆրանկովսկի մարզում ոչնչացրել է ուկրաինական «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռների մարտագլխիկների ստորգետնյա պահեստը։ Արագության և գերբարձր կինետիկ էներգիայի շնորհիվ հրթիռի մարտագլխիկը հարվածել է լեռնային տարածքում գտնվող պաշտպանված զինանոցին։

«Դա ունի նույն մարտագլխիկը, ինչպես ցանկացած այլ հրթիռ: Շատ տարբերություն չկա, բացառությամբ, որ այն գրեթե անհնար է կանգնեցնել»,- ասել է Բայդենը բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս