Hetq.am-ը գրում է։ Ավանեսյան Լիլիթը և Լիանան հարազատ քույրեր են։ Պшտ երազմում կորցրել են ամուսիններին, Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի իրենց տներն ու ժամանակավոր ապրում են Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի մեջ՝ իրենց բարեկամի ամառանոցում։ Լիանայի ամուսինը՝ Մխիթար Հովհաննիսյանը, փոխգնդապետ էր։ Զինվորական
գործով պայմանավորված՝ շատ անգամ էին տեղափոխվում ԱՀ-ի մի բնակավայրից մյուսը՝ բնակության նպատակով։ Ապրել են Շուշի, Մարտունի, Հադրութ քաղաքներում։ Լիլիթի ամուսինը՝ Գերասիմ Հովհաննիսյանը, «Արցախէներգո» ընկերությունում էր աշխատում, նրանք ապրում էին Քարին Տակում։ Մեր այցելության ընթացքում իննը հոգանոց ընտանիքը՝ Լիլիթը իր երեք երեխաների,
Լիանան՝ երկու երեխաների հետ, Լիանայի սկեսուրը՝ Ռոմելան և տեգրը՝ Գոռը, Արագյուղում էին։ Կանայք ու երեխաները սեպտեմբերի քսանյոթին լքել են հայրենի գյուղը։ Մխիթարի մш հվան լուրը իմացել են, երբ որդու դասընկերը ցш վակցել է նրան Մխիթար Հովհաննիսյանի մш հվան վերաբերյալ ընտանիքն իմացել է այնժամ, երբ որդու՝ Էրիկի դասընկերը Ֆեյսբուքյան էջում ցш վակցել է նրան:
«Տեսա՝ Էրիկը նստած լш ցում էր, հարցրի՝ ի՞նչ է պատահել, ասեց, թե մամ, ցш վակցում են, միանգամից զանգեցինք դասընկերոջ ծնողներին, իրենք խոսքը փոխեցին, ասեցին՝ այլ Էրիկի հոր մասին էր, փաստորեն բոլորը գիտեին, միայն մենք չգիտեինք»,- պատմում է Մխիթարի կինը՝ Լիանան: Մխիթարի մայրը՝ Ռոմելան, որդու վերաբերյալ հպարտությամբ ու հուզմունքով է խոսում։ Մխիթարը մասնագիտությամբ բանասեր էր, սակայն արդեն
տասնչորս տարի՝ զինվորական գործում, խստապահանջ ու աշխատասեր: Ուսումը ավարտելուց հետո անցել էր զինվորական ծառայության։ Պшտ երազմի օրերին որպես հրամանատար պայմանագրայինների հետ գնացել էր Ջրական (Ջաբրայիլ), ուր էլ հոկտեմբերի իննին զո հվել է: Հարազատները նրան հուղարկավորել են Քարին Տակում՝ 1-ին պшտ երազմում զո հվшծ 2 հորեղբայրների կողքին: Սեպտեմբերի քսանվեցին
Մխիթարի հոր ծնունդն էր: Նա ընտանիքի հետ Քարին Տակ տանող ճանապարհին է եղել, երբ հրամանատարը զանգել ու ասել է, որ երեկոյան պիտի հետ եկավ զորամաս: Կնոջը և երեխաներին հասցրել է հայրական տուն, ինքը՝ վերադարձել զորամաս։ Մյուս օրը պшտ երազմը սկսվել է։ Կնոջ հետ յուրաքանչյուր օր, օրը 2 անգում հեռախոսազրույց է ունեցել փոխգնդապետ
Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, թե ամեն բան նորմալ է։ Հոկտեմբերի Ութից ամուսնու հետ այլեւս կապ չի կարողացել հաստատել։ Մխիթար Հովհաննիսյանի խստապահանջությունը անձամբ զգացել է նրա եղբայրը՝ Գոռը, երբ ժամկենտային զինծառայող է եղել։ Մի օր պատահաբար փոխգնդապետ ու շարքային եղբայրները հանդիպել են զորամասում։ Նկատելով կրտսեր եղբոր
հագուկապը՝ Մխիթարը պահանջել է ամբողջությամբ փոխել համազգեստը, զինվորական կոշիկները։ Զորամասի հրամանատարի տեղակալը իր ընկերոջն էլ ասել է, որպեսզի եղբոր հետ շատ խի ստ լինի։ Օրերս էլ Հովհաննիսյանների ընտանիքին է այցելել Մխիթարի զինվորներից մեկն ու պատմել․ «Մի քանի անգամ ինձ քո թшկել է թափթփված լինելուս համար, սակայն ես իրեն շատ սիրում եմ»: Մխիթարը երեխաներին անվանել է իր դասընկերների
անուններով, որոնց հետ նաև ծառայել է բանակում։ Կինը ասում է՝ Մխիթարի ցանկությունն էր, որ երեխաները լավ սովորեն և լավ մարդ լինեն։ Ավագ որդին՝ Էրիկը, հոր սիրած սպորտաձևով էր զբաղվում՝ ֆուտբոլով, իսկ Դավիթը՝ բռնցքամար տով: Մխիթարը պшտ երազմի Ժամանակ միշտ կնոջը հարցրել է՝ երեխաները մարզումների գնում են, թե՞ չէ։ Վերջին շրջանում, Լիանայի ասելով,
\
ամուսինն ուսումնասիրում էր հոգեբանություն: Ուսանողական տարիներին Մխիթարը նկարահանվել էր «Մի’ վախեցիր» ֆիլմի մեջ՝ զինվորի դերում: Լիլիթը չի կարողացել ամուսնու հու ղшրկավորությանը Մասմակցել, ամուսնու գե րեզմանը մնացել է Քարին Տակում։ Լիլիթի ամուսինը՝ Գերասիմ Հովհաննիսյանը, զո հվել է հոկտեմբերի քսանհինգին Մարտունու շրջանի Գիշի գյուղի մերձակայքում։ Լիլիթը
արցունքներն աչքերին պատմում է, որ չի կարողացել մասնակցել ամուսնու հու ղшրկավորությանը։ Հարազատները նրան չեն թողել գնա Արցախ, ասել են, որ ճանապարհները վտшն գավոր են, անդադար հրե տակոծվում են։ «Չթողեցին գնամ հու ղшրկավորությանը, մտածում էի, որ գոնե հետո, երբ պшտ երազմը վերջանա, կգնամ ամուսնուս գե րեզմшնին, սակայն․․»,- ասում է Լիլիթը և սկսում արտասվել։ Լիլիթը և երեխաները վերջին անգամ
Գերասիմին տեսել են Քարին Տակից հեռանալիս՝ սեպտեմբերի քսանյոթին։ Լիլիթը ամուսնու ու երեք երեխաների՝ Մելինեի, Միհրանի և Մարիաննայի հետ ապրում էր Քարին Տակում։ Գյուղում խանութ ունեին, որով զբաղվում էր կինը։ Մելինեն սովորում է Ստեփանակերտ քաղաքի պետական համալսարանի մանկավարժության բաժնում, Միհրանը և Մարիաննան դպրոցական են։ Մելինեն՝ նրանց ավագ աղջիկը, նշանադրված է, հոր մասին խոսելու
ընթացքում 1-ին հերթին ասաց, որ հայրը խստապահանջ էր, երկար ժամանակ չէր համաձայնում, որ դուստրը ընկերություն աներ սիրած տղայի հետ, նույնիսկ նշանադրության օրը դժվարությամբ է համաձայնել ընդունել որդու հարազատներին։ Հավելում է, որ հայրը ցանկանում էր, որ իրենք լավ կրթություն ստանան։ 12-րդ դասարանում սովորող Միհրանը հոր կորստից հետո հասկացավ, որ տան տղամարդը արդեն ինքն է։ Միհրանը ցանկանում է հայրենի գյուղ հետ գալ։
Ասում է՝ կապ չունի, թե որքան լավ են ընդունել իրենց Հայաստանում, մեկ է՝ ինքը ուզում է իրենց գյուղ հետ գնալ։ Լիլիթը հիշում է, որ պատ երազմի օրերին Գերասիմը Քարին Տակի բնակիչներին ասել էր, որ կարող են իրենց խանութից առանց գումար սնունդ, 1-ին անհրաժեշտության պարագաներ վերցնել։ Մխիթար Հովհաննիսյանի զո հվելուց հետո Գերասիմը ավելի ուշադիր էր դարձել Մխիթարի երեխաների հանդեպ։ «Յուրաքանչյուր անգամ
զանգելուց Լիլիթին ասում էր, որ ինձ և երեխեքին ուշադիր լինի, ասում էր՝ հիմա Մխիթարը չկա, մենք պետք է իրանց ընտանիքին ուշադիր լինենք, Լիանին թև և թիկունք լինենք»,-պատմում է Մխիթարի կինը՝ Լիանան։ Գերասիմ Հովհաննիսյանը կնոջ հետ Քարին Տակ գյուղում սարքել Է տուն, փոքր բիզնես ստեղծել, մեծացնում էին 3 երեխաներին։ Լիլիթը չի իմանում թե ինչպես է շարունակելու ապրել, պшտ երազմը նրանից խլեց ոչ միայն տունը և
ունեցվածքը, այլ իր կողակցին։ Եթե Գերասիմը կենդանի լիներ, իրար հետ ամեն բան Կրկին կստեղծեին։ Հ․Գ․ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը պшտ երազմի ընթացքում անցավ Ադրբեջանի հսկողության ներքո։ Ավանեսյան քույրերը իրենց երեխաների հետ շուտով կլքեն նաև Արագյուղի տունը և վարձակալությամբ կտեղափոխվեն Երևան քաղաք՝ փորձելով կյանքը շարունակել նոր կետից։