Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Էրդողանն առաջարկել է Պուտինին Ստամբուլում հանդիպում կազմակերպել ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ պատվիրակությունների միջև։ Տեղեկատվությունը հայտնում է Էրդողանի գրասենյակը։«Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն առաջարկել է իր ռուս գործընկերոջը Ստամբուլում հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ — ի պատվիրակությունների միջև», — ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկուշաբթի հեռախոսազրույց ունենալ: