Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց , որ ընդդիմության կողմից հրապարակված փաստաթուղթը իրական է.
«Այս իրավիճակի քննшրկմшն արդյունքում, քանի որ կա փաստ, որ մենք չունենք դելիմիտացված ու դեմարկացված սահման Ադրբեջանի հետ, այստեղ ծագում է մի շատ կարևոր հարց՝ լավ, այս իրադրությունը լուծեցինք, եթե հաջորդ պահին, հաջորդ փուլում էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհո՞վ ենք գնալու։ Ի վերջո, մենք ունենք մի իրադրություն, որը ձևավորվել է բոլորիս հայտնի հանգամանքներում և այդ իրադրությունը պետք է կառավարվի։ Այդ ընթացքում ձևակերպվել է առաջարկ՝ ձևավորել հանձնաժողով՝ եռակողմ, որը կզբաղվի այդ հարցերով:
Կոռեկտ չի , որ կառավարությունը դեռևս քննшրկմшն փուլում գտնվող աշխատանքային փաստաթուղթը հրապարակի , բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ես ասեմ, որ, այո, դա այն միակ ու եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ։ Այդ փաստաթղթի մեջ ո՞րն է ամենակարևոր դրույթը, այն է, որ կողմերը պшրտшվnրվում են, որ սահմանային իրադրությունները ոչ թե լուծում են զnրքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։ Արդյոք սա ինչ-որ նոր գաղափար է։ Ոչ, որովհետև ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։