Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են 385 զոհվածների մարմիններ

Ադրբեջանը և Հայաստանը նոյեմբերի 13-ից փոխանակել են 385 զոհվածների մարմիններ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հավելել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 3 հազար փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ:
Դիվանագետը նշել է, որ Քարվաճառի շրջանից Հայաստան են վերադառնում մեծ թվով բնակիչներ:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ջանքերը հնարավորություններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս