Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը կոչ է արել վերադարձնել բոլոր Հայ ռազ մագեր իներին

Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պատ երազմի հետևանքով ռազ մագեր ի դարձած բոլոր անձանց: «Արմենպրես»-ին այս մասին Հռոմից հայտնեց լրագրող Թալալ Խրայիսը:

Համապատասխան բանաձևը պատգամավորների պալատին ներկայացրել է պալատի նախագահ Պյերո Ֆասինոն:

Ինչպես ասվում է բանաձևի տեքստում, այն կառավարությանը պար տավորեցնում է կոչ անել ազատ արձակել բոլոր ռազ մագեր իներին, խրախուսել կողմերին կառուցողական կերպով ձգտել նպաստել տարածքների ակա նազերծմանը՝ կոչ անելով նրանց միմյանց տրամադրել ակա նապատ տարածքների քարտեզները: Կառավարությանը կոչ է արվում նաև ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և Եվրոպական միության համապատասխան հարթակներում աջակցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարմանը:

Ըստ բանաձևի՝ Իտալիայի կառավարությունը նաև պետք է կոչ անի Մինսկի խմբի համանախագահին՝ աջակցելու կողմերի միջև բանակցություններին, որոնք միտված են տարածաշրջանում խնդրի վերջնական լուծմանը: Նախատեսվում է, որ Իտալիայի կառավարությունը երկու երկրների հաշտեցման և բանակցությունների վերսկսման համար պետք է օգտագործի նրանց հետ առկա գերազանց հարաբերությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս