Որդիս նույնպես այդտեղ էր, անհետ կորած է։ Կարո՞ղ է՝ ճանաչում ես»։ Տղան զննեց նկարը, վերցրեց հեռախոսը, ձեռքերը դողում էին. Պատասխանեց… Պատմություն, որն անհնար է կարդալ առանց արցունքների

Կարինե Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մուրացանի հոսպիտալի մոտից ավտոբուսը մի տղա է կանգնեցնում։ ֊Հասնու՞մ եք Կիլիկիա ավտոկայան,֊հարցնում է տղան։ ֊Հա, նստիր,֊ ասում է վարորդն ու քթի տակ խոսում, թե՝ 2 մետր վերև է կանգառը, տնաշեն։ Այդ պահին մի կին շատ արագ և կտրուկ վեր է կենում տեղից,

հուզված ձայնով ասում, թե՝ նստիր որդիս, նստիր։ Անհարմար զգալով, սակայն ավելորդ ուշադրություն չգրավելու համար տղան նստում է։ Արդեն ուշ էր՝ բոլորս նայում ենք տղային. աջ ձեռքը արմունկից վերև կտրված էր… Վարորդն էլ է շրջվում, տեսնում տղային և ատամների արանքից մե ղшվոր ձայնով լսվում է.»Ես քո ցш վը տանեմ»։ Գնում ենք Մտքերով

ընկած։ Տղայի գլխավերևում կանգնած կինը չի դիմանում ու հարց է տալիս, թե պшտ երազմի օրերի՞ն է ձեռքը կորցրել։ Տղան գլխով է անում.»Հա»։ ֊Բա որտե՞ղ ես եղել այե օրերին տղաս,֊հարցնում է կինը և ինքնըստինքյան սկսում շոյել տղայի գլուխը։ ֊Հադրութում էի, որ սկսվեց, որից հետո տարան Ջաբրայիլ,֊ասում է տղան։ Կինը հեկեկում է, բոլորս մեզ անպետք ենք զգում,

այդ տեսարանին ներկա լինելով փոքրանում֊մժեղ ենք լինում։ Կինը հավաքում է իրեն, հեռախոսը հանում և տղային ինչ֊որ լուսանկար է ցույց տալիս, հեկեկոցի միջից հազիվ արտասանում.»Որդիս էլ է էդտեղ եղել։ Անհետ կորած է։ Կարո՞ղ է՝ տեսել ես, ճանաչում ես»։
Տղան ուշադիր նայում է նկարը, հեռախոսը վերցնում է կնոջ ձեռքից։ Ձեռքերը դողում են, թվում է՝ հեռախոսն այժմ կընկնի։ Բոլորս

շունչներս պահած սպասում ենք, նույնիսկ վարորդը կարմիրը կանաչի փոխված լույսի ներքո կանգնել֊մնացել է և չորս կողմից մեքենաները սիգնալ է, որ տալիս են։ ֊Չէ, կներեք… Կներեք, սակայն չեմ ճանաչում, չեմ տեսել իրեն։ Կներեք հա,֊դողդղացող ձայնով ասում է տղան և шր ցունքները մեզնից թաքցնելու համար 1-ին իսկ կանգառում իջնում։ Պшտ երազմի հետևանքները չենք մարսելու երկար, չեն մարսելու…

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս