Երկու տարի կորցրինք «դաշնակցի» բանավոր խոստումների վրա հույսը դրած։ Բացի մի քանի տեղական և սփյուռքյան համատեղ, արժեքավոր, մասնավոր նախաձեռնություններից ոչինչ չձեռնարկեցինք, չպլանորեցինք։
Արդյունքում՝ երկիրը ստեղծված պայ-թյունավտանգ իրավիճակից դուրս բերելու ոչ քաղաքականություն կա, ոչ ռազ-մավարություն։
Չհավատացինք մեր կարողությունները զարգացնելու, պատ-երազմի ու պարտության շոկից ուշքի գալու, ոտքի կանգնելու, ոտքի մնալու ինքնուրույն հեռանկարին։
Բերեցինք մեզ հասցրինք այս հանգրվանին։ Կոր-ծանարար եզրագծին։
Արցախը պետք է պահել, Արցախը պետք է մնա հայկական։ Աղավոն, Բերձորը այսպիսի քստմնելի, ուժի սպա-ռնալիքով, ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմամբ օգոստոսի 25-ին հանձնելուց հետո նոյեմբերի 9-ի հայտարարության անունը տալը, այդ փաստաթղթով նախատեսված դրույթները վկայաբերելը՝ դավաճանություն է։ Օգոստոսի 25-ից հետո Արցախի առջև ավելի մեծ մար-տահրավերներ ու սպա-ռնալիքներ են կանգնելու։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Հայաստանը ոչնչ-ացնելու ռուս-թուրք-ադրբեջանական դանդաղ իրագործվող դավադիր պայմանավորվածություն է։
Արցախի անվ-տանգության երաշխավորը հայ ժողովուրդն է, Արցախի պաշտպանության բա-նակն է, Հայաստանի զի-նված ուժերն են։ Ռուսները, բազմազգ խաղաղապահները, օկու-պացիոն ուժերը չեն պաշտպանելու արցախցի մեր հայրենակիցներին։ Հակառակը պնդողները որոշել են հանձնել և Արցախը և Հայաստանը։