«Զ ենքով հարցի լուծում չի լինելու» . Չավուշօղլուն խուճшպահար է , որ Հնդկաստանը Հայաստանին զ ենք է վաճառում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այցով գտնվում է Ջաբրայիլում, մեկնաբանել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության այցը Հայաստան։

«Առանց որոշման, Ադրբեջանի համաձայնության նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սկզբունքներին։ Նման ինքնաբուխ որոշումներ չպետք է կայացվեն։ Սա ԵԱՀԿ առաքելություն չէ։ Որովհետև ԵԱՀԿ-ում որոշումներ կայացնելու ուղիներն ու մեխանիզմները հայտնի են, նման որոշումներով այս հարցը չի լուծվում, այսինքն՝ եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, պետք է լինեն անկեղծ քայլեր, ինչպես նաև աջակցություն միջազգային կազմակերպությունների կողմից »,-ասել է Չավուշօղլուն:

Վերջինս նաև մեկնաբանել է Հնդկաստանի կողմից Հայաստանին զի-նամթերքի վաճառքը։

«Մենք միշտ ասել ենք և շարունակում ենք ասել, որ զ-ենքով հարցի լուծում չի լինելու։ Հիմա բոլորը պետք է խոսեն խաղաղության և կայունության մասին»,-ասել է Չավուշօղլուն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս