Իրանի արտգործնախարար . «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը, կեցցե՛ երկու երկրների բարեկամությունը»

Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու ԻԻՀ-ի կառավարության որոշումը դրսևորումն է այն կարևորության, որ Իրանի կառավարությունը և ժողովուրդը տալիս է Իրանի և Հայաստանի հազարամյա հարաբերություններին։ Այս մասին Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվ-տшնգությունը համարում է իր անվ-տшնգությունը։ Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգային ճանաչված սահմանները»,- ասաց արտգործնախարարը։

Աբդոլլահիանը ընդգծեց երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները առավել զարգացնելուն ուղղված քայլերը։

«Սյունիքի մարզը համարվում է Հյուսիս-հարավ ճանապարհի կարևորագույն հատվածներից մեկը, մենք Հայաստանը համարում ենք հյուսիս-հարավ մայրուղում գտնվող կարևորագույն երկրներից մեկը և մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այս ապրանքափոխադրումները և ուղևորափոխադրումները այս տարանցիկ ուղիով ավելի զարգանան, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը, կեցցե՛ երկու երկրների բարեկամությունը»,- ասաց Իրանի արտգործնախարարը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս