Ուզբեկստանում Էրդողանը և Ալիևը քննարկել են Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան գործընթացների հետ կապված հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ուզբեկստանում Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելէԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ալիև-Էրդողան հանդիպման վերաբերյալայս պահին թուրքական լրատվամիջոցները մանրամասներ չեն հայտնում։

Թուրքական մի շարք կայքեր գրում են,որ ամենայն հավանականությամբ կողմերը նաև քննարկել են Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան գործընթացների հետ կապված հարցեր։

Էրդողանի հետ մայրաքաք Տաշքենդ են ժամանել Թուրքիայի քրտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Տեղեկացնենք, որ այս տարի կազմակերպության նախագահությունը Թուրքիայից անցնում է Ուզբեկստանին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս