ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարոթյունը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է այս շաբաթ Հայաստանում Եվրամիության մշտադիտարկման առաքելության տեղակայմանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցային գործընթացում առկա իրավիճակին:

Հարցին թե արդյո՞ք առաքելության տեղակայումը կօգնի առաջընթաց գրանցել տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու գործում՝ Պետդեպի փոխխոսնակն ասել է.

«Դա մեր հույսն է: Եվ դա այն է, ինչ պետքարտուղարը , դեսպան Ռիքերը և մյուսները շարունակում են պնդել՝ այդ հարցը քննարկելիս: Չեմ ցանկանում գործընթացից առաջ ընկնել, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակն այստեղ խաղաղության հաստատումն է և խաղաղ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։»,- ասել է Պատելը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս