Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա Շվեդիան երեքշաբթի մայիսի 17-ին կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Փաստաթուղթը կներկայացվի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել էր, որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի մայիսի 17-ից 18-ը։
Իրհերթին Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի չորեքշաբթի՝ մայիսի 18-ին։ Այդ մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։
Ֆինլանդիայի խորհրդարանը մայիսի 16-ին քննարկում կանցկացնի երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հեռանկարների շուրջ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը խոստացել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինք մտնելու գործընթացը կլինի շատ արագ։
Դաշինքի անդամ երկրները հավանություն են տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, որոնց թվում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Խորվաթիան և այլն, միակ դեմը Թուրքիան է: