Սաուդյան Արաբիան միլիոնավոր դոլարի վն шu է հասցրել Թուրքիայի տնտեսությանը

Սաուդյան Արաբիան միլիոնավոր դոլարի վն шu է հասցրել Թուրքիայի տնտեսությանը:

Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բnյկnտն ու կիրառված шրգելքը ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Սաուդյան Արաբիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ թուրքական ապրանքների ներկրման ծավալներում ամենացածր ցուցանիշն գրանցվել է 2020թ. դեկտեմբերին:

Նշվում է, որ եթե 2020թ. նոյեմբերին ներկրված ապրանքների ծավալը կազմում էր 49.194մլն դոլար, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 13.49մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը մոտ 290 մլն դոլար էր:

Սաուդյան Արաբիան նախկինում հանդիսանում էր Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալը տարեկան հասնում էր 3 միլարդ դոլարի։

Հիշեցնենք , որ 2020 թ.-ից Սաուդյան Արաբիան шրգելել էր թուրքական արտադրանքի ներկրումը թագավորություն: Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Թուրքիայի իշխանություններին տեղեկացրել էր, որ երկիրը չի ընդունի սննդամթերք, ինչպիսիք են `թռչնամիսը, ձուն, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների միսը, կաթնամթերքը, ծովամթերքները, մեղրը և նմանատիպ շատ ապրանքներ Թուրքիայից:

Սաուդյան Արաբիան նաև 1,5 միլիոնի հասնող իր երկրի զբոսաշրջիկներին шրգելեց այլևս այցելել Թուրքիա:

«Կարծում եմ 20 միլիարդ դոլար վնшuից բացի , մոտ 1.5 միլիոն սաուդցի զբոսաշրջիկների Թուրքիայում գտնվելու шրգելքը ևս մեծ գումար կկազմի , այդ ամենի վերջնահաշվարկը կարվի մի քանի ամսից: Ինձ թվում է այս ամենը պարոն Էրդողանի վրա շատ-շատ թանկ կարժենա: Սաուդյան բոլոր ոլորտների հազարավոր ներդրողների , ներմուծմամբ զբաղվող ընկերություններին և զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություններին հստակ ասվել է , որ դադարեցնում ենք գործ ունենալ մի երկրի հետ , ով դեմ է դուրս եկել մեր կառավարությանը և մեր ժողովրդին: Այս պահին ամբողջովին դադարեցված է », — հայտարարել էր Սաուդյան Արաբիայի պալատների խորհրդի և Ռիադի պալատի նախագահ՝ Աջլան Ալ-Աջլան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս