«Դիմադրության» շարժումը մայրաքաղաքում վերսկսել են անհնազանդության ակցիաները

«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները։ Մայրաքաղաքում մի շարք փողոցներ են փակվել: Վաղ առավոտից փակվել են Հովսեփ Էմին փողոցը, Բաղրամյան փողոցի Բարեկամություն մետրոյի հատվածը, որոնք կարճ ժամանակ անց բացվել են:

Երթևեկության վերականգման նպատակով տեղում կենտրոնացված են մեծաթիվ ոստիկանական ուժեր, որոնք փորձում են վերականգնել երթևեկությունը։

Փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը, Տերյան, Աբովյան փողոցները։ Նոր Նորքում ևս փողոցներ են փակվել, փորձել են փակել Կիևյան փողոցը: Խցшնվшծ է Արագած-Մայիսի 9-ը խաչմերուկը: Ոստիկանությունը փորձում է քաղաքացիների օգնությամբ վերականգնել երթևեկությունը։

Երևանի Հանրապետություն փողոցից բերմшն են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին , նաև Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը:

Նշենք , որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս