Ֆրանսիան, Հունաստանը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, ԱՆԷ-ն, և Կիպրոսը ընդդեմ Թուրքիայի. Նոր հարված… Ահա՝ ինչ են պատրաստվում անել

Ֆրանսիան, Հունաստանը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, ԱՆԷ-ն, և Կիպրոսը ընդդեմ Թուրքիայի. Նոր հարված… Ահա՝ ինչ են պատրաստվում անել
Մի խումբ պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք ձևավորել: Աթենքում Պարսից ծոցի

մի շարք երկրների պաշտոնյաներ ու ԱԳՆ ղեկավարներ այսօր հանդիպում են անցկացնում, էն դեպքում, երբ Հունաստանը ձգտում է ընդլայնել դաշինքները՝ տարածաշրջանում իր մրցակից Թուրքիային դիմակայելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,

այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի ու ԱՄԷ-ի ներկայացուցիչներն Աթենքում հանդիպում են իրականացրել Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետ, որոնք արդեն աջակցում են տարածաշրջանային շփումներին: Տեսակապով իրենց է միացել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար

Ժան-Իվ Լե Դրիանը: Մասնակից երկրներն աջակցում են Հունաստանին Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրական ծովի շուրջ վեճnւմ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ մասնակից 7 երկիր ծրագրում է անցկացնել մշտական շփումներ ու հանդիպումներ:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս