Թուրքիայում ընդ դիմադիր քրդամետ կուսակցության տասնյակ անդամներ են ձերբшկшլվում

Թուրքիայի քրդամետ ընդ դիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տասնյակ անդամներ ձերբшկալվել են։ Բաթման և Այդըն շրջաններում ԺԴԿ-ական առաջնորդների տներում ոստիկանական խուզшրկություններ են ացկացվել, գրում է ermenihaber-ը։

Բաթմանում ընդհանուր առմամբ ձերբшկալվել է 8 ԺԴԿ-ական գործիչ, որոնց թվում՝ շրջանի վարչական ղեկավարներից Գյուլիստան Սյոնյուքը։ Նրանցից չորսը հարցաքննությունից հետո ազատ են արձակվել։

Իսկ ԺԴԿ կենտրոնակայանի ղեկավար Թայֆուն Գյունեյը, ԺԴԿ երիտասարդական խորհրդի անդամներ Մեհմեթ Էմին Սալմանը և Սեիդ Ալի Դողանը, ինչպես նաև՝ ԺԴԿ Բաթմանի շրջանային կենտրոնի ղեկավար Մուրաթ Քըլըչը հարցաքննությունից հետո պահվել են Բաթմանի շրջանային ոստիկանատանը։

Այդընում ևս շրջանային գլխավոր դատախազի վարույթում գտնվող մի հետաքննության շրջանակում ԺԴԿ անդամների դեմ հատուկ գործողություն է իրականացվել։ Գործողության արդյունքում 13 կին գործիչ է ձերբшկшլվել։

Խուզшրկության է ենթարկվել նաև կուսակցության Այդընի կենտրոնակայանի շենքի։ Ձերբшկшլված կանայք առողջապահական ստուգումներից հետո տարվել են Այդընի շրջանային ոստիկանատուն։

Նշենք, որ փետրվարի 13-ին ԺԴԿ-ն հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ վերջին երկու օրում տարբեր քաղաքներում ընդհանուր առմամբ 143 մարդ է ձերբшկալվել, որոնց մեծ մասը երիտասարդներ են։ Այդ հայտարարությունից հետո ԺԴԿ-ական բազմաթիվ գործիչների տներում խուզարկություն է կատարվել, որին հարջորդել են ձերբшկшլությունները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս