Մենք, ընդհանուր առմամբ, նկատում ենք և՛ Բաքվի, և՛ Երևանի ցուցաբերած կառուցողական վերաբերմունքը. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին՝ Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին հայտարարությանը: Հաղորդում է «1լուրեր»-ը:

«Մենք, ընդհանուր առմամբ, նկատում ենք և՛ Բաքվի, թե՛ Երևանի ցուցաբերած կառուցողական վերաբերմունքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Դրա հիմնական խն դիրն է տարածաշրջանում ամենաբարձր մակարդակով իրականացնել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մենք ակնկալում ենք, որ փոխադարձ ընդունելի շփման կետերի որոնման վրա նույն ուշադրությունը գեր ակշռելու է ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի մեդիատիրույթում»,- մասնավորապես ասել է Զախարովան:

Դիտարկմանը, թե Ալիևը, մասնավորապես, ասել է՝ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրագործման հարցի շուրջ, Զախարովան ասել է հետևյալը. «Տարօրինակ կլինի, եթե ես մեկնաբանեմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը: Մենք որոշակի հարաբերություններ ունենք այդ պետության հետ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս