Armnewse.com-ը գրում է՝ Ինտերֆաքսը հայտնում է, որ ՌԴ-ի քննչական կոմիտեն վերաորակավորել է նոյեմբերի իննին Հայաստան-Նախիջևան սահմանին խոցված ռուսական ուղղաթիռի գործը: Այն այժմ անցնում է 2 և առավել անձանց դիտավորյալ սպш նության հատկանիշով, այն դեպքում, երբ մինչ այդ գործը հարուցվել և քննվում էր թռիչքային անվտш նգության խախտման հատկանիշով: Ակնառու է, որ քրգործի վերաորակավորումը ունի նաև քաղաքական նշանակություն, հաշվի առնելով, որ ուղղաթիռը խп ցել են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ:
Բաքուն ինչպես հայտնի է խոստովանեց այդ խп ցումը անմիջապես, ասելով, որ տեղի է ունեցել թյուրիմացություն և ուղղաթիռը խп ցել են, չիմանալով, որ այն ռուսական զինուժինն է: Ռուսաստանն ընդունեց ներողությունը, օրեր հետո հայտարարելով, որ սպասում է, որպեսզի Բաքվի ղեկավարությունը կատարի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խոստումը: Բայց, որևիցե մեկը պատասխանատվության ենթարկված չէ: Մենք առիթ ունեցել ենք գրելու, որ ուղղաթիռի պատմությունը, որը բավականին խորհրդավոր է մի շարք հանգամանքների բերումով, կապված նոյեմբերի իննի հայտնի հայտարարության ստորագրմանն ընդամենը ժամեր առաջ նախորդելու հետ, Մոսկվան փորձելու է որպես մш հակ օգտագործել Բաքվի դեմ:
Քրգործի վերաորակավորումը ըստ էության մш հակի կիրառում է, այլ կերպ ասած՝ մш հակի ավելի իջեցում դեպի ներքև, այսինքն Բաքվին առավել մոտ: Չի բացառվում, որ ավելի մոտ նաև Անկարային, որովհետև հայտնի չէ, թե ընդհանրապես ով է հրաման տվել խп ցել և ով է խп ցել ուղղաթիռը, եթե նկատի ունենանք, որ խոսքը Նախիջևանի մասին է, որտեղ կան նաև թուրքական ստորաբաժանումներ: Ընդ որում հատկանշական է, որ քրգործի վերաորակավորումը տեղի է ունենում դեկտեմբերի քսանիննին Սոչիում Լավրով-Չավուշօղլու հանդիպումից հետո: Տվյալ հանդիպմանը Մոսկվան և Անկարան խոսում էին փոխադարձ սիրալիրությամբ ու ըմբռնման շեշտադրումներով, որոնք սակայն ռուս-թուրքական հարաբերությունում սովորաբար առավել շուտ թաքցնում են ըմբռնման բացակայությունը: Հայտնի է, որ դեկտեմբերի քսանիննին լուծվեցին մոնիտորինգի կենտրոնի հետ կապված հարցեր, որի շրջանակում պիտի իրականացվի տարածքի դիտարկումներ անօդաչու հետախ ուզական սարքերի միջոցով: Արդյո՞ք ուղղաթիռի պատմությունը ՌԴ-ի համար լինելու է Նախիջևանը որևէ հարցադրումով քննարկումների շրջանակ բերե