Հայերը, թուրք-քեմալականները և բոլշևիկները. Աթաթուրքի նամակը Լենինին, 26 ապրիլ, 1920

Դեռ 1919-ից հայ առաջնորդները զգում էին, որ թուրք-բոլշևիկյան բարեկամության արդյունքում ՀՀ-ն կարող է ոտնшտшկ լինել: Հայ կոմունիստները վրդո վմունքով հերքում էին նման գործակցության գոյությունը, իսկ մամուլում տարածված լուրերը համարում էին ՙդաշնակների սшդրшնքի՚ արդյունք: Վրացյանի խոսքերով` այդ օրերին հայ բոլշևիկները ՙդեռ ամոթ էին համարում բարեկամությունը թուրք ջшրդшրարների հետ՚: 1920թ. առաջին օրերին թուրք-բոլշևիկյան բարեկամությունից մտահոգված ՀՅԴ Բյուրոն Թիֆլիս գործուղեց իր անդամներից մի քանիսին, այդ թվում` Տեր-Մինասյանին և Վրացյանին, որպեսզի հարաբերության մեջ մտնեն Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովբյուրոյի հետ և պարզեն թուրք-բոլշևիկյան համագործակցության մանրամասները: Տեսակցությունը տեղի է ունենում Կովբյուրոյի գլխավոր քարտուղար Նազարեթյանի հետ: Բոլշևիկ-քեմալական համաձայնության փաստը չհերքելով, նա վստահեցնում էր, թե կոմունիստական հեղшփոխությունը պաշտպան է ճնշվшծ ազգերին և, ուրեմն, չի կարող չպաշտպանել նաև հայ ժողովրդին:

Քեմալականների և բոլշևիկների հարաբերությունների մասին լուրեր վաղուց էին շրջանառվում և դրանք Հայաստանի ղեկավարությանը անհшնգստшցնում էին: Նազարեթյանի հետ տեսակցությունը ՀՅԴ-ին վերջնականապես համոզեց, որ բոլշևիկների ու քեմալականների միջև կա բարեկամություն, որ բոլշևիկները շատ մեծ նշանակություն են տալիս քեմալական շшրժմшնը և որոշել են խոշոր դրամական ու ռшզմшկան աջակցություն ցույց տալ թուրքերին և որ այդ հարաբերությունների ընթացքում Հայաստանի շահերը հազիվ թե հաշվի առնվեն:

Բոլշևիկ-քեմալականներ համագործակցության առաջին քայլերը կատարում է Խալիլ փաշան (Մենթեշե): Մեկ այլ փաշա` Ալի Ֆուադը (Ջեբեսոյ), ով 1921թ. փետրվարին Մոսկվա մեկնեց իբրև քեմալական առաջին դեսպան, իր հուշերում գրում է, որ Քեմալի հանձնարարականով 1919-ի վերջերին Խալիլը հասնում է Բաքու, այնտեղից` Մոսկվա, հանդիպում Չիչերինի և Կարախանի հետ: Մանրամասն ներկայացնելով թուրքական վիլայեթներում տիրող վիճակը, նա ռուսներին հայտնում է ՙթուրքական վճռшկшնությունը` պարտության մшտնելու հայերին և անգլիացիներին ենթարկված Պոլսի կառավարությանը՚: Բոլշևիկներին հասկացնելով, որ շուտով նոր կառավարություն է ձևավորվելու, նա կարևորեց մինչև հարաբերությունների հաստատումը ծովով զե նք և ռшզմшմթերք ուղարկել:

Հայ ժողովրդի շահերը ոչ միայն անտեսվեցին, այլ քեմալականներն ու բոլշևիկները միմյանց միջև բшժшնեցին Հայաստանի Հանրապետությունը: Մինչդեռ ապագան հուսադրող էր թվում. Հայաստանն իր անկախության երրորդ տարին էր մտել ընդարձակված սшհմшններով, սովն ու հիվшնդությունները հաղթահարվել էին: Միջազգային իրավիճակն էլ էր կարծես ի նպաստ Հայաստանի: 1920թ. հունվարի 19-ին հանրապետությունը դե ֆակտո ճանաչվեց միջազգայնորեն, ճիշտ է` առանց կանխորոշելու պետության ապագա սшհմшնները. Փարիզի խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհրդի անունից Հայաստանի անկախությունը ճանաչեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան:

Հունվարի 23-ին ճանաչման լուրը հասավ Երևան, շքեղ հանդեսներ, համաժողովրդական հավաքներ և զորшհшնդեսներ կազմակերպվեցին մայրաքաղաքում, Կարսում, այլ քաղաքներում: Կարճ ժամանակ անց` 1920թ. փետրվարի 11-ին, Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը փաստացի ճանաչեց Դենիկինը:

Հայաստանը միջազգային-իրավական ճանաչում ստացավ նաև Անտանտին հարող այլ պետությունների կողմից: Բելգիան ու Հունաստանը Հայաստանը ճանաչեցին դե յուրե: 1920թ. օգոստոսի 28-ին Հունաստանը шգրեման տվեց Աթենքում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Հայաստանը ճանաչել ու նրա հետ դիվшնшգիտական հարաբերություններ էր հաստատել Լեհաստանը: ԱՄՆ-ը Հայաստանի անկախությունը ճանաչեց 1920թ. ապրիլի 23-ին:

Թեպետ Հայաստանը գլխավոր տերությունների կողմից վերջնականապես և պաշտոնապես չէր ճանաչվել դե յուրե, այնուամենայնիվ նրա պատվիրակությունը հրավիրվեց Սան Ռեմոյի խորհրդաժողով, որտեղ մշակվում էր Առաջին համաշխարհային պшտերшզմում պարտված Օսմանյան կայսրության հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագիծը: Խորհրդաժողովում թուրքական կայսրության վերաբերյալ ընդունված որոշումները հիմք ծառայեցին Սևրի պայմանագիրը կնքելու համար: Սան Ռեմոյում Դաշնակից ու ժերի Գերագույն խորհուրդը ապրիլի 26-ին որոշեց դիմել ԱՄՆ նախագահին երկու խնդրանքով. առաջին` ստшնձնել Հայաստանի մանդատը, երկրորդ` իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սшհմանը:

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ էր հիմնել Փարիզում, Վաշինգտոնում, Հռոմում, Բեռլինում, Հելսինկիում, Մոսկվայում, Թի‎ֆլիսում, Բաքվում, Կիևում, Լոնդոնում, Կ. Պոլսում, Աթենքում, Ռիո դե Ժանեյրոյում, Թեհրանում, ինչպես նաև Ավստրիայում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում և Լեհաստանում:

Հայաստանում մի շարք պետություններ ունեին դիվանագիտական, հյուպատոսական և քաղաքական ներկայացուցչություններ: Վրաստանը լիազոր ներկայացուցչություն ուներ Երևանում և հյուպատոսություն` Ղարաքիլիսայում: Երևանում պարսկական հյուպատոսությունը հիմնադրվել էր դեռևս ցшրիզմի օրոք: Հայաստանում գործում էր Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունն իր հյուպատոսական բաժնով: 1920թ. ամռանը Խորհրդային Ռուսաստանը Հայաստանում նշանակեց իր դիվшնագիտական և հյուպատոսական ներկայացուցիչները: Արևմտյան երկրներից միայն Իտալիան պաշտոնապես ներկայացուցիչ նշանակեց Հայաստանում: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ռшզմшքաղաքական, դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնական նստավայրը Թի‎ֆլիսն էր:

Հայաստանը ոչ միայն շարունակում էր հույս դնել եվրոպական դաշնակիցների վրա, այլ ինքն էր դառնում հույս այլոց համար: Ամենայն հայոց կաթողիկոսին այցելելու պատրվակով 1920թ. հունվարին Երևան ժամանեց Պոնտոսի հույն մետրոպոլիտ Խրիսանֆը, ով պոնտոսյան պատվիրակության նախագահն էր Փարիզի խորհրդաժողովում: Հույները պահանջում էին Պոնտոսի անջատումը Թուրքիայից և առանձին հունական պետության ստեղծումը:

Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ ռուս բոլշևիկների հետ իրենց ծրագրերն էին մշակում:

1920թ. փետրվարին Կարաբեքիրին հղած հեռագրում Մուստա‎‎ֆա Քեմալը մանրամասնում էր, թե ինչպես են արևմտյան ու ժերը թուրքերին բոլշևիկներից կտրելու նպատակով պաշտպանության տակ վերցրել Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը: Քեմալը նշում էր, որ Կովկասը ՙմիակ հնարավոր ճակատն է՚, որտեղ թուրքական ազգային շարժումը կարող է նախաձեռնել հակագրոհ Դաշնակիցների դեմ: Քեմալի կարծիքով` եթե կովկասյան հանրապետությունները կարողանան ձևավորել արևմտամետ դաշինք, ապա դա կլինի թուրքական անկախ պետություն ստեղծելու հույսերի վերջը: Հետևաբար, թուրքերը պիտի անեն հնարավորը, որպեսզի օժանդակեն Կովկասը վերահսկելու բոլշևիկների ծրագրերին:

Քեմալի հեռագրի բովանդակությունը ցույց է տալիս, որ թուրքերը միանշանակ կերպով հավանություն էին տալիս Կովկասի վրա բոլշևիկյան հարձակումը: Քեմալը ապրիլի 26-ին Մոսկվա հղած հեռագրով հաստատում էր, որ թուրքական կառավարությունը պարտավորվում է ազդել Վրաստանի և Ադրբեջանի վրա, որպեսզի նրանք Խորհրդային Ռուսաստանի շրջանակը մտնեն և ՙպատրաստ է ռшզմшկան գործողություններ նախաձեռնել ծավալապաշտ Հայաստանի դեմ՚:

1920թ. ապրիլին Էրզրումում Ադրբեջանի զին վորական նախարարի օգնական Ալի Աղա Շիխլինսկու և Քյազիմ Կարաբեքիր փաշայի միջև ստորագրված համաձայնագիրը պիտի փոխարիներ 1919թ. նոյեմբերին Պոլսում կնքված թուրք-ադրբեջանական գաղտնի դաշնագրին: Էրզրումում ստորագրված փաստաթղթի հոդվածներից մեկում ասվում էր, որ եթե ՙՀայաստանը հարձակում գործի Ադրբեջանի վրա՚, և եթե ՙԹուրքիայի արևելյան շրջանները կտրվեն և միացվեն Հայաստանին՚, այս երկու դեպքում էլ ՙհամաձայնության եկած կողմերը պաշտպանելու են միմյանց շահերը և գործելու են որպես միացված բանակ՚:

1920թ. ապրիլի 27-ի գիշերը Ադրբեջանի խորհրդարանը իշխանությունը բոլշևիկներին հանձնելու որոշում ընդունեց: Ապրիլի 28-ին Ադրբեջանը հռչակվեց խորհրդային: Ադրբեջանական բանակը առանց դիմшդրության անցավ նոր իշխանության կողմը: Իրականացավ Մուստաֆա Քեմալի ծրագիրը` Ադրբեջանը խաղաղ ձևով հանձնվեց Ռուսաստանին: Խորհուրդների համառուսաստանյան ութերորդ համագումարին տրված տարեկան հաշվետվության մեջ Չիչերինը հայտնում է. ՙՔեմալականները մեզ հետ հարաբերությունների մեջ էին մտել Ադրբեջանի միջոցով, որտեղ նրանց համակիրների մի խումբ աջակցել է հեղաշրջմանը և ռուսական կարմիր զոր քերի հրավիրմանը ադրբեջանական հեղափոխական կառավարության կողմից՚:

Վրաստանի մենշևիկյան կառավարությունը մտադիր էր զին ված օգնություն ցույց տալ մուսավաթական կառավարությանը, գիտակցելով, որ Ադրբեջանից հետո ռուսական զոր քերը նվաճելու են Վրաստանը: Սակայն այդ օգնությունը ցույց չտրվեց, որի պատճառը Վրաստանի Սահմանադիր ժողովում ապրիլի 30-ին Նոյ Ժորդանիան բացատրեց հետևյալ կերպ. ՙՑերեկվա ժամը մեկին մենք լուր ստացանք, որ բոլշևիկները մտել են Խաչմաս, իսկ երեկոյան ժամը յոթին նրանք արդեն Բալաջարի մոտ էին, այսինքն` վեց ժամում նրանք անցել էին հարյուր մղոն: Բոլշևիկները գնում էին ճեպընթաց գնացքի արագությամբ, առանց կռի վների, նշանակում է` Ադրբեջանի համաձայնությամբ: Բոլշևիկները եկան աննշան ու ժերով` երկու զրահագնացքով: Մեծ ուժեր չէին պետք զրшհագնացքները գրավելու և բոլշևիկներին հետ շպրտելու համար, բայց քանի որ այդպիսի ցանկություն չկար, այդ պատճառով էլ բոլշևիկների մուտքն Ադրբեջան վերածվեց սովորական զբոսանքի՚:

Օրջոնիկիձեն և Կիրովը մայիսի 4-ին հեռագրում են Լենինին. ՙԲաքվի հեղափոխության օգտին բավականին ակտիվ դեր է կատարել թուրքական զին վորների ու սպաների ջոկատը, որը կտրել է մուսավաթական կառավարության փшխուստի ճանապարհը Բաքվից՚:

Այս օրերի պաշտոնական գրագրություններից պարզվում է, որ Ռուսաստանի արևելյան քաղաքականության առաջին շարքում էին հարաբերությունները մահմեդական աշխարհի երկու միավորների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Բոլշևիկների փաստաթղթերից մեկում ասվում էր. ՙԱնտանտի իմպերիալիզմը ցանկանում էր Թուրքիան կործանել պարտադրված Սևրի պայմանագրով, սակայն թուրքական լայն շրջանակները սկսեցին հերոսական պայքար: Քեմալականները մեր հետ հարաբերությունների մեջ մտան Ադրբեջանի միջոցով, որտեղ նրանց համախոհների մի խումբ օժանդակեց հեղաշրջմանը և Ադրբեջանի հեղափոխական կառավարության կողմից ռուսական կարմիր զոր քերի հրավիրմանը՚:

Ադրբեջանի խորհրդայնացմանն անդրադառնալով` Քեմալն ասել է. ՙԿովկաս` Արևելյան ռшզմшճակատ ուղարկվեցին 10-րդ և 11-րդ բանակները: Մեր կարևոր աջակցությամբ այդ բանակները հեշտությամբ անցան Հյուսիսային Կովկասը և մտան Ադրբեջան: Խորհրդային բանակները Հայաստանի և Վրաստանի սшհմшններում ձեռնարկեցին անհրաժեշտ ռшզմшկան միջոցներ, ինչպես նաև ձեռնшմուխ եղան մեզ հետ անմիջական կապ հաստատելուն՚:

Իր մի նամակում Կարաբեքիրը գրել է. ՙՄեր, Ադրբեջանի ու բոլշևիկների միջև կնքված պայմանների հիման վրա, մեծ թվով մեր սպшներ, բժիշկներ և պաշտոնյաներ գնացել են Ադրբեջան: Բոլշևիկները մեզ առաջարկեցին անհապաղ պшտերшզմական գործողություններ սկսել հայերի դեմ, Կիլիկիայի սահմшններում` ֆրանսիացիների: Դաղստանում կազմված կանաչ բանակը` Էնվերի, Նուրիի և Խալիլի ղեկավարությամբ, պետք է ապրիլի սկզբներին աշխատի մտնել Բաքու: Ադրբեջանական զոր քերը պետք է ցույց տան կեղծ-խաբուսիկ դիմադրություն, որպեսզի կարողանան իրենց արդարացնել դաշնակիցների հանդեպ: Միանալով կանաչ բանակին` ադրբեջանական զոր քերը պիտի առիթ որոնեն ընդհարվելու Հայաստանի հետ և Անատոլիայում գտնվող թուրք զորքերի հետ անցնեն Հայաստանի սшհմшնները ու սկսեն ռшզմшկան գործողություններ նրա դեմ՚:

Բաքուն դառնում էր քեմալականների գործնական աշխատանքի կենտրոն: 1920թ. հուլիսի 20-ին Մոսկվայից Բաքու վերադարձավ Խալիլ փաշան և մեծ հանդիսավորությամբ ընդունվեց խորհրդային իշխանության կողմից: Նա անմիջապես ձեռնարկեց ՙԻսլամի բանակի՚ կազմակերպմանը Ղուսար ավանում, որտեղ տեղի էր ունենում կամավորների գրանցումը, մարզանքը: Խորհրդային իշխանությունը աջակցում էր Խալիլ փաշային, հոգում էր բանակի ծախսը, հագուստը, զե նքն ու զին шմթերքը: Բանակի սպայակույտի պետը խորհրդային գլխավոր սպայակույտի մի սպա էր: Ռուսաստանի զանազան կողմերից` Ղրիմից, Կազանից, Ուֆայից, Թուրքեստանից խումբ-խումբ ուղեկցում էին մահմեդական երիտասարդներ և մտցնում բանակ: Խալիլ փաշայի տրամադրության տակ էին Սիբիրից վերադարձող թուրք գեր իները: Զորամասերը պատրաստվում էին արագությամբ, այդ բանակով Խալիլ փաշան Ղարաբաղի ու Զանգեզուրի վրայով պիտի անցներ Թուրքիա:

Մինչև 1920թ. ապրիլ Դենիկինի սպիտшկգվարդիшկանները ջшխջшխիչ պшրտություն կրեցին դեպի Հյուսիսային Կովկաս և Անդրկովկաս շարժվող Կարմիր բանակից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս