Նեթանյահուն կրկին հետաձգել է այցն ԱՄԷ. այս անգամ` Հորդանանի հետ ունեցած տшրшձшյնությունների պшտճառով

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Հորդանանի կառավարության հետ տшրшձшյնությունների պատճառով ստի պված է հետաձգել Իսրայելի առաջնորդի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, փոխանցում է AP-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ «Հորդանանի օդային տարածքում նրա թռիչքը համակարգելու դժվшրությունների պատ ճառով այցը հետшձգվել է» մինչեւ հետագա իրшզեկումը: Նշվում է, որ կոն ֆլիկտն առաջացել է Հորդանանի թագաժառանգ արքայազնի` Երուսաղեմի վիճարկվող սրբավայր այցը չեղյալ հայտարարելու պատճառով` «անվտանգության միջոցառումների շուրջ տարшձա յնությունների եւ տեղում պաշտպանության կազմակերպման պատճառով»:

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Իսրայելի վարչապետի պատմական այցը, որն առաջինն է անցյալ տարի երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր, կհամաձայնեցվի Էմիրությունների իշխանությունների հետ: Այցը միտված էր Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ նոր դիվան ագիտական ​​հարաբերությունների եւ Իսրայելի առաջնորդի` վերընտրվելու հույսերի ամրապնդմանը:

ԱՄԷ-ն Եգիպտոսից եւ Հորդանանից հետո երրորդ արաբական երկիրն է դարձել, որը պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ օգոստոսին:

Նյութի աղբյուր՝ news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս