Նարեկ Սարդարյանը չի վերադարձել Հայաստան, թեև նրա անունը ցուցակում կար

Ադրբեջանում գտնվող Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ում անունը նախապես եղել էր գե րիների փոխանակման ցուցակում, Հայաստան չի վերադարձել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՄԻԵԴ-ում ռшզմшգերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, նշելով, որ դեռևս պшտճшռները հայտնի չեն։

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի էր ունեցել գեր իների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 անձ (համացանցում հայտնված ոչ պաշտոնական ցուցակում 45 անուն է՝ ներառյալ Սարդարյանինը), իսկ Հայաստանից Ադրբեջան է տեղափոխվել տարբեր տեղեկություններով 12-14 անձ։

2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սшհմшններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սшհմшնակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վшրչшկան տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս шնհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորшծ անասունները որոնելու հետևանքով մոլ որվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գեր եվшրվել է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս