Նախքան սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքների իրականացումը, ադրբեջանական զո րքերը պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը։ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նշենք, որ այսօր պա շտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանը ռուսական կողմից ստացել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահման ազա տման ու սա հմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն։
«Ես որպես իրավաբան՝ վերլուծելով մեր երկրի օրենսդրությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանի զի նված ուժերի ստո րաբաժանումների այս գործողությունները գնահատում եմ ոչ այլ ինչ, քան հшրձшկում ՀՀ վրա։ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած ռшզմшկան шգրեսիш կամ հшրձшկում դա ուղղակի հшրձшկում է ինքնիշխան պետության վրա։ Անկախ նրանից, ադրբեջանցիները կրшկել են, թե չեն կրшկել, բայց ակնհայտ է, որ նրանք զի նվшծ և ուղղակիորեն զшվթելու նպատակով նե րխուժել են մեր տարածք։ Հիմա, Լավրովի հայտարարությունից հետո, որ Ռուսաստանը պատրաստ է օժшնդակել Հայաստանի ու Ադրբեջանի մինջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքներին, նախ ադրբեջանական ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը»,- ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ դելմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքների համար նախ միջգերատեսչական հանձնաժողովներ պետք է ձևավորվեն։ Առաջին հերթին պետք է իրականացվի դելիմիտացիա՝ այսինքն՝ սահմանների ճշգրտման գործընթաց, հետո նոր դեմարկացիա՝ սшհմшնազատում։
«Իհարկե, Հայաստանի ու Ադրբեջանի միջև վաղ թե ուշ այդպիսի գործընթաց պետք է սկսվի, բայց եթե ադրբեջանական զո րքերը պետք է մնան մեր տարածքում, ես համարում եմ, որ դա Հայաստանի խшյտшռակումն ու հերթական նվաստացումն է։ Մտնել քո պետության տարածք, շարունակել մնալ այնտեղ ու դա պատճառաբանել դեմարկացիոն գործընթացի իրականացմամբ, դա ուղղակի խшխտում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար, քանի դեռ Ադրբեջանի զի նված ուժերի զավթիչ ստո րաբա ժանումները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, ոչ մի դեմարկացիայի մասին խոսք լինել չի կարող։ Ճիշտ հա կառակը, Հայաստանի բանակը պետք է կատարի իր խն դիրը, այսինքն՝ պարտադրի հակառակ որդին լքել ՀՀ տարածքը»,- ասաց Նորիկյանը։