ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական կողմը գե րիների ցանկը ոչ ամբողջությամբ է ներկայացրել այդ պատճառով… Սերգեյ Լավրով

Հայկական կողմը գե րիների ցանկը ոչ ամբողջությամբ է ներկայացրել այդ պատճառով… Սերգեյ Լավրով: Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հարց ուղղեցին հայ ռազմագե րիների վերաբերյալ, որոնք գտնվում են Ադրբեջանում: Լրագրողը միաժամանակ նկատեց, որ տեղի են ունենում գործողություններ, որոնք չեն տեղավորվում եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ:
«Ռազմագե րիների հարցն իսկապես քննարկվել է ու հենց նոյեմբերի իննի գիշերվա տեքստում եղել է, հետագայում քննարկվել է նաեւ տարբեր հեռախոսազրույցների ընթացքում: Այս հարցը քննարկվել է նաեւ հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպեցին 3 երկրների ղեկավարները:

Առաջին հերթին պետք էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկեր կազմեին այն մարդկանց, որոնք կորել են: Ադրբեջանն այդպիսի ցանկ տրամարդել է: Հայկական կողմից ցանկ միանգամից չի տրվել ու տրվել է ոչ ամբողջությամբ: Հիմա գլխավոր հարց է մնում իրավիճակի հետևանքը,որը եղավ դեկտեմբերին Հադրութում եւ նրանք գե րի ընկան հայտարարությունից հետո: Ադրբեջանական կողմը հայտարարել է՝ քանի որ նրանք հայտարարությունից հետո են գե րի ընկել, ապա իրենց հարցը պետք է այլ կոնտեքստում քննարկել», – նշեց Լավրովը:Վերջինս նշեց, թե պարբերաբար բարձրացնում են հարցը, որ այս թեման եւս պետք է փակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն: «Մենք ուզում ենք, որ բացի Կարմիր Խաչից, այլ միջազգային կազմակերպություններ ևս առաքելություն իրականացնեն: Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվել է հետագայում թողնել, այդ հարցով պետք է զբաղվեն նաեւ Մինսկի խմբի համանախագահները, բայց այդ հարցը կարող է արագ լուծվել այն դեպքում, երբ կատարվեն այն հայտարարությունները, որոնք եղել են հայկական եւ ադրբեջանական կողմից», – հավելեց Լավրովը: Մանրամասները՝ տեսանյութում

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս