Թուրք-մուրք չգիտեմ, պատ երազմ-մատերազմ չգիտեմ՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք ՍԱ… Վազգեն Սարգսյանի ԿԱՐԵՒՈՐ խոսքերը

Աշխեն Բաբայանն իր էջում գրել է. ՊԱՏՄՈՒԹԱՆ ՍԿԻԶԲԸ Եւ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ․․․ՈՒ ՆՐԱՆՑ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ ՍԿՍՎՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Այս նախադասությունը 1000 անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել։ Չի´ գրվել։ Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները։ Այս նախադասությանը թիկունք էր

հարկավոր՝ ժողովուրդ էր պետք, որ պատմությանը տեր է և այդ պատմության տակ այլևս չի ճկռելու, ճկվելու, ճոճվելու։ Այս նախադասությունը չի գրվել նաև ուրիշ պատճառով՝ գրող չի եղել։ Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պետք է իմաստավորվի, որ պատմության դիմաց ու պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ։ Գիտակցությունը չի

եղել, որ պատմությունը ունենում է ոտնահետքեր։ Եւ մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ և կերպարից, որպեսզի ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով։ Եղել է։ Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները, և մեր սիրելի թշ նամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի և կեր մեզ, վա ռիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք։ Թե ինչ-որ խելառ էլ

հանկարծ որոշել է դիմադրել, հերը անի ծել ենք։ Թուրք-մուրք չեմ իմանում, պատ երազմ-մատերազմ չգիտեմ, համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915թվականից առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը։ Մենք վա խենում ենք մեր ուժից։ Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք

կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի ներքո։ Հա´յ մարդ, այժմ ուրիշը դու´ ես։ Ու ոչինչ, որ սկզբից հին սովորույթի, վա խի, անվստահության, չեմ իմանում էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշ նամի ես որոնում, գտնում և ուրախանում, որ մե ղավոր կա։ Ոչինչ, դու դրան մի հավատա․ դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու զավակ ունես։ Մ´ի հավատա, թե քո թշ նամին

քեզնից ուժեղ է․ թշ նամուն ուժեղացնողը քո վա խն է, քո ցա վն է, քո հիմարությունն է։ Թափ տվեք Դարերի մե ռած պատմությունը ձեր հոգուց, մի´մե ռեք ձեր տան մեջ։ Ձեր հոգու մե ռելներին թա ղեք։ Էս պետությունը ձերը չէ․ դուք գալիս-անցնում եք, ձերը էս պետության սիրտը պահելն է։ Սիրտը։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. Հ․Գ․ ժամանակակից արձակ եք ցանկանուշ՝ խնդրեմ․ սթափ, հուզիչ ու առանց նեյնիմների։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս