Ջո Բայդեն . «ԱՄՆ-ը շուտով «կազատագրի Իրանը»»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուտով «կազատագրի Իրանը»՝ հավելելով, որ այդ երկրի ժողովուրդը «կազատագրվի»։ Ամերիկացի առաջնորդը նման պնդում է արել հինգշաբթի Կալիֆոռնիայում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ։

Բայդենը խոսել է ամերիկացի վետերանների համար առողջապահական խնամքի հասանելիության մասին, բայց շեղվել և անսպասելիորեն անդրադարձել է իրանական թեմային՝ արձագանքելով սենյակում գտնվողնեիից մեկի որևէ մեկի կոչին:

«Մի անհանգստացեք, մենք կազատագրենք Իրանը, նրանք շուտով կազատագրվեն», — ասել է Բայդենը՝ առանց որևէ մանրամասնության։

Նախագահի այս խոսքերին դահլիճը հավանության բացականչություններով է արձագանքել։ Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը կրկին վերադարձել է վետերանների պատմությանը։

Սեպտեմբերի 16-ին մш-հացած 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո Իրանում մեկ ամսից ավելի է, ինչ չեն հանդարտվում անկարգությունները։ Ըստ պաշտոնական վարկածի՝ ոստիկանները Ամինիին բերման են ենթարկել ոչ պատշաճ գլխաշոր կրելու համար։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կшթ-ված է ստացել, որից մш-հացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծ-ե-ծի է ենթшրկվել ոստիկանների կողմից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս